Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N –Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 2 հավելվածի մեջ 7 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1 կետով.

        «7.1. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի), ավագ կարգավարի (ավագ դիսպետչերի), կարգավար-հրահանգչի (դիսպետչեր-հրահանգչի), թռիչքների ղեկավարի աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է չորս գործակցի կիրառմամբ:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը այն կենսաթոշակները, որոնք նշանակվել են օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) պաշտոնում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառմամբ, վերահաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` Օրենքի 15-րդ հոդվածին և սույն որոշման 1-ին կետով սահմանված գործակցին համապատասխան` կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերի հիման վրա, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  • Discussed

    21.05.2019 - 06.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7892

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: