Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատաերլու մասին»  Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով.

  • հստակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի, բնապահպանական հողերի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը,
  • վերացնել անճշտությունները ու հակասություններն իրավական ակտերի միջև (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն, 2003 թվականի  մայիսի 8-ի N 613-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն ՀՀ կառավարության որոշումներ),
  • ճշգրտել իրավական ակտերում պետական կառավարման մարմինների անվանումները,
  • բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերը ու խոտհարքները առանց մրցույթի օգտագործման իրավունքով տրամադրել, սահմանելով վճարի չափը:

«Հայաստանի Հանրապետւթյան  կառավարության   2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման վերնագիրն անհրաժեշտ է վերանայել և համապատասխանեցնել առկա պահանջներին:

 

         2.Կարգավորման բնույթը

         Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 8-ի N1578-Ն որոշմամբ ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը:

Կկարգավորվեն նաև ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերի ու խոտհարքների հողամասերն առանց մրցույթի տրամադրման իրավական հիմքերը և կսահմանվի տարեկան վճարի չափը:

 

          3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովելու բնապահպանական հողերի, անտառային հողերի,  բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման լիարժեք իրավական հիմքերը:

 

  • Discussed

    20.05.2019 - 04.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8187

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: