Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի № 1464-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացվել է 82․000․0 հազար դրամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։ Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12․000․0 հազար  դրամի N09․04․01․03ԱԿ-18 հանձնարարության պայմանագիրը, որի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավա­գույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթա­թոշակ­ներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40,530,0 հազար դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.856,1 հազար դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և  պահպանման այլ ծախսերի մասով (հաշվարկները կցվում են)։

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» № 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կապահովի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պահպանության ծախսերի ֆինանսավորումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովում:

  • Discussed

    16.05.2019 - 31.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5775

Print