Add to favourites

Under development

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին»  օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից։

Նշված դրույթի ոչ բավարար հստակությունը պրակտիկայում առաջացրել է տարընթերցումներ և վեճեր դատարանում, ուստի առաջացել է անհրաժեշտություն օրենքով կարգավորել առաջացած խնդիրը:

Օրենքի դրույթները կիրառվում են միայն Երևան համայնքում:

Երևան քաղաքի ավագանին սկսած 2012 թվականից սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե: 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցը վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում:

Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում:

Ուստի առաջացել է անհրաժեշտություն վերանայել Օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը:     

 

 

  • Discussed

    14.05.2019 - 29.05.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7984

Print

Suggestions

Էդուարդ Ստեփանյան

16.05.2019

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1.Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու պահից անվճար կայանելու համար սահմանված տասնհինգ րոպեի ընթացքում` ավտոտրանսպորտային միջոցը տասնհինգ րոպեից ավել ժամանակահատվածով կայանելու նպատակով։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

14.05.2019

Ամբողջովին համամիտ ենք նախագծերին: Դրանցով վերացվում է օրենսդրության մեջ եղած հակասությունները: Սակայն դրանցով չի կարգավորվում այսպես կոչված "կարմիր գծերի" հիմնախնդիրը: Փաստորեն Երեւան քաղաքաում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի սույն կարգավորումը: Այսպես կոչված "կարմիր գծերը" իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Առաջարկվում է, որպեսզի նոր օրինագծեր ընդունել խնդիրը կարգավորելու համար եւ չեղյալ համարել Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները: Միաժամանակ Երեւան քաղաքում խնդրահարույց է հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more