Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշման նախագծով ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, Հայաստանի Հանրապետության կառավարության տարբեր որոշումներով տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։

  • 1994 թվականին ծնված Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Լուկաս Ջեյմս Ֆիշերին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի №1098-Ա որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
  • Նույն որոշմամբ տարկետում է տրվել նաև 1995 թվականին ծնված Արկադի Սուրենի Մկրտիչյանին, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրա տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ամառային զորակոչը: Անդրե Մ Քորիի Սփայթին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի №962-Ա որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել նրա տարկետման ժամկետը նույնպես երկարաձգելու մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:                              
  • Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ։ Արամ Սերոպ Սերոպ Արամի Արսլանյանին, Կրիկոր Էնթոնի Միքաելի Կուրդօղլյանին, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Ջոնի Մադոյանին, Կարրեն Գարի Գրիգոր Գոկորի Չիվիչյանին, Գաբրիել Հակոբ Արթինի Աճեմյանին և Մահրան Հարությունի Ներսեսին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի №993-Ա որոշմամբ։ Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նշված քաղաքացիների տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։  

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Սույն որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները։

Վերը նշված քաղաքացիները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

  • Discussed

    13.05.2019 - 31.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6228

Print