Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի N1209-Ն հրամանով հաստատված «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2016 թվականին ընդունումից հետո «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Հաշվի առնելով փոփոխությունների ծավալուն լինելը՝ Դասակարգիչը կհաստատվի ամբողջությամբ նոր խմբագրությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Դասկարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ: Դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի (այսուհետ` մարզ), մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով, որոնք կառուցված են եռաստիճան դասակարգման սկզբունքով: Հիմնական խնդիրն է` դասակարգիչը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Դասակարգիչը ՀՀ օրենսդրությանը լիարժեք համապատասխանեցնելուն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչը ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                   ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ      

  • Discussed

    08.05.2019 - 30.05.2019

  • Type

    Order

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5790

Print