Add to favourites

Under development

ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՍԵՐԳՈՅԻ ՄԱՐԻԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՍԵՐԳՈՅԻ ՄԱՐԻԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին  և Սարգիս Վաչագանի Ադամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին և Սարգիս Վաչագանի Ադամյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ, իսկ Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին և Արսեն Աբրահամի Բեգլարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի № 1068-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին և Սարգիս Վաչագանի Ադամյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Հայկ Տիգրանի Ղազարյանը, Դավիթ Սերգոյի Մարիկյանը, Կարեն Ռաֆիկի Մուրադյանը, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանը, Արսեն Աբրահամի Բեգլարյանը  և Սարգիս Վաչագանի Ադամյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական  թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Հայկ Տիգրանի Ղազարյանը, Դավիթ Սերգոյի Մարիկյանը, Կարեն Ռաֆիկի Մուրադյանը, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանը, Արսեն Աբրահամի Բեգլարյանը և Սարգիս Վաչագանի Ադամյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

  • Discussed

    06.05.2019 - 27.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3117

Print