Add to favourites

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ մասում և 46-րդ հոդվածի 2-րդ մասում «2019 թվականի» բառերը «2020  թվականի» բառերով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրավական ակտերի համակարգի մատակարարում և տեղադրում (iIFB No: PSMP 3-GO-2-2-6/1)» Ծրագրի շրջանակներում Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգում ընթացող աշխատանքների հետ, որից հետո միայն հնարավոր կլինի կատարել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի «Նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելու» պահանջը:

2.Առկա իրավիճակը

Ներկայումս նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է մինչև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ համապատասխան տեղեկագրերում պարբերական հրատարակությունների միջոցով՝ մինչև 2019 թվականի հուլիսի1-ը՝ համաձայն Օրենքի 46-րդ հոդվածի:

3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Փոփոխության ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը՝ մինչև Ծրագրի աշխատանքների ավարտը և գործարկումը:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

  Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Discussed

    23.04.2019 - 08.05.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4680

Print