Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սիրանուշ Մարտիրոսյան 19.04.2019 23:16:06 Ծրագրում ընդգրկել նաև վարձակալությամբ ապրող զույգերին Չի ընդուվել: Զույգի սոցիալական անապահովության փաստը պետք է հաստատվի անապահովության Փարոս համակարգում ներգրավվածությամբ և անապահովության 30 և ավելի միավոր ունենալու տեղեկանքով: Վարձակալությամբ ապրելը դեռևս չի վկայում անապահովության մասին:
2 Քնարիկ Տիգրանյան 24.04.2019 17:09:36 Առաջարկում եմ՝ այս կետը՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ և արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, վերանայել և ձևակերպել հետևյալ կերպ՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ կամ արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, քանի որ անպտուղ զույգերի մեծ մասը չի կատարել ԱՄԲ հենց ֆինանսի պատճառով: Չի ընդունվել: Քանի որ առաջարկը սահմանափակում է զույգերի հնարավորությունն օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա ներից:
3 Lili Mkrtchyan 26.04.2019 22:06:50 Չգիտեմ ինչու ոչ մի երկրում չկա արտոնություն այն զույգերի համար,որոնց երեխա ունենալու երազանքը կարող է կատարվել միայն փոխնակ մոր միջոցով։Ինչու եք ֆինանսավորում արտամարմնային բեղմնավորման համար նաև դոնորական սերմով բեղմնավորելուն եք ֆինանսավորում, բայց ոչ փոխնակ մոր միջոցով։Հասկանալի է որ գումարը մեծ է,բայց չէ որ դա միակ ելքն է շատ զույգերի մոտ։Եթե փոխնակ մորը չեք վճարում գոնե բժշկական ծախսերը,դեղերի պրոցեդուրանների վճարները կարող եք կատարել։Ինչ տարբերություն ով կկրի հղիությունը։Այսինքն ինչ անենք տվյալ դեպքում?Այդ նույն ասոցիացիան ասեց կֆինանսավորի արտամարմնայինի համար,բայց բժիշկը երբ տվեց եզրակացություն ինձ ,ոը իմաստ չունի անել քանի որ իմ օրգանիզմս չի կարողանում տանել հղիությունը ու անընդհատ կորցնում եմ ու անհըաժեշտ է փոխնակ մոր միջոցով անել,ասոցիացիան հրաժարվեց ֆինանսավորել։Ինչու?միգուցե քույրս է ցանկանում լինել փոխնակ մայր ինձ համար և միայն բժիշկների ու դեղերի գումարն էր պետք ինձ։Ինչ տարբերություն?Եթե պիտի տային ֆի անսավորում դեղերի,բժշկի,ու ամեն ինչի ապա ինչ տարբերությում ինձ կտեղդրեին թե փոխնակ մորը։Շատ սխալ մոտեցում է ։Սիրելի Թորոսյան խնդրում եմ ասեք ես ինչ ելք ունեմ?Ինձ նման շատ զույգեր կան։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ աշխարհի ոչ մի երկրում Փոխնակ մոր ծառայությունը չի ֆինասավորվում պետության կողմից, քանի որ փոխնակ մայրը ինքն է սահմանում գումարի չափը և կենսաբանական ծնողների հետ ծառայությունը մատուցվում է պայմանագրի հիման վրա: