Add to favourites

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգի «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների նոր ուղղություններով համալրելով, ինչպես նաև արդի տեխնոլոգիական պահանջներին և միջազգային գործող կարգերին համապատասխանեցնելով:

   Համալրված կազմակերպության գործառույթները խթանելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և երկրատեղեկատվական համակարգի (GIS) շահառուների միջև ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, տվյալների փոխանակումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալում աշխատանքների հրապարակումը: Բոլոր փաստաթղթերը տեղայնացվելու և մշակվելու են Եվրոպական միության տարածական տվյալների կառուցվածքի (Inspire Directive), 2007 թվականի մայիսի 15-ից գործող փաստաթղթի պահանջներին համապատասխան: Նոր գործառույթներով համալրումը հնարավորություն կտա «Ինտեգրված կադաստրի» համար ստեղծելու տարածական տվյալներ և համակարգի հետագա զարգացման շնորհիվ դրանում ընդգրկելու հանրապետությունում առկա բոլոր թվային և ոչ թվային տեղեկությունները:

   Կազմակերպությունը իրականացնելու է տեղեկատվության ոլորտում վիճակագրական հաշվառումների ու վերլուծությունների կազմակերպում օրենքով սահմանված կարգով, ապահովելու է պետական տեղեկատվության հրապարակայնություն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իրականացնելու է նաև բոլոր թվային քարտեզների վերահսկողություն, աշխարհագրական անվանումների տնօրինում, տվյալների շարունակաբար թարմացում, քարտեզների և աշխարհագրական անվանումների ստուգում, վերլուծություն և մոնիթորինգ:

   Ելնելով այն հանգամանքից, որ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը ներկայումս պահանջում է աշխատանքների առավել արդյունավետության բարձրացում, հետևաբար կազմակերպության կանոնադրական գործառույթներում կատարվում են համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում լրացվում են նոր մասնագիտական գործառույթները: Հաշվի առնելով վերը նշված խնդիրները, նյութերի ծավալներն ու ոլորտների բազմազանությունը` աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար նպատակահարմար է կատարել փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ:   

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Առաջարկվում է անվանափոխել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելով «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այն ապահովելու է Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական և վիճակագրական տեղեկատվության, ցանցերի ստեղծման ու զարգացման, դրանց համատեղելիության և համագործակցության համար անհրաժեշտ պայմաններ: Պայմաններ է ստեղծվելու տեղեկատվական դաշտում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտատեխնիկական և արտադրական ներուժի զարգացման, հիմնարար և ընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացման համար:

   Կարգավորման նպատակն է կանոնադրության փոփոխության արդյունքում բարձրացնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և համապատասխանեցնել գործառույթները՝ ոլորտի զարգացմանը համահունչ:

  1. Ակնկալվող արդյունքը

«Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր գործառույթների լրացումը կնպաստի`

   1) Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը.

   2) Բազային երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տեղեկատվական բանկի տվյալների հավաքագրմանը և չափորոշիչների մշակմանը.

   3) Հայաստանի Հանրապետության միասնական ՀՀ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում տարածական տեղեկատվական հարթակի ստեղծմանը.

   4) Գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխներգործության շնորհիվ օպերատիվության, հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը և տվյալների բարձր ճշտության ապահովմանը.

   5) Արդյունավետության բարձրացմանը` զուգահեռ գործընթացների կրճատման և տվյալների հոսքի ավտոմատացման շնորհիվ.

   6) Ըստ ոլորտների մշտադիտարկման ժամանակացույցի մշակմանը.

   7) Քանակական և որակական, ստատիկ և դինամիկ տեղեկատվության ապահովմանը.

   8) Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության համար համացանցի (ինտերնետ) միջավայրում տեղեկատվության հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովմանը.

   9) Օգտագործողներին տեղեկատվական և մասնագիտական աջակցության տրամադրմանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածի իրավաբանական կազմակերպություններին օժանդակելուն երկրատեղեկատվական տեխնոլոգիաների մասով.

   10) Բարձրակարգ մասնագետների աշխատանքի և տեխնոլոգիաների շարունակական բարելավման միջոցով մարզերի տնտեսական արդյունավետ ծրագրերի ստեղծմանը և այլն:

   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կազմակերպության գործառույթների առավել լիարժեք իրականացում և գործունեության արդյունավետության բարձրացում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   ««Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական նորմատիվ ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

   ««Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Discussed

    15.04.2019 - 01.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, State property management, Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12004

Print