Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 նախագիծ

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում թվային զարգացման ռազմավարությունը մշակելու, ինչպես նաև թվային զարգացման համաշխարհային գործընթացին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն ապահովելու և դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով`

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված N 1

  ՀՀ վարչապետի 2017 թ.

      N  որոշման

 

 

 

Կ Ա Զ Մ

 

ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

 

ՀՀ վարչապետ ( խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

-ի N որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Uույն աշխատակարգով կանոնակարգվում են թվային զարգացման աջակցող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
  3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  2. Խորհրդի նպատակներն են՝
  • ՀՀ-ում թվային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքների համակարգում,
  • ՀՀ-ում թվային հասարակության ձևավորման աջակցման աշխատանքների համակարգում,
  • Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական Միության և Համաշխարհային թվային գործընացների իրագործման և իրականացման աշխատանքների համակարգում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Խորհրդին վերապահվում է հետևյալ գործառույթները՝

1)Հայաստանի Հանրապետությունում թվային հայեցակարգի ձևավորում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով,

2) Հայաստանի Հանրապետությունում զարգացած թվային հասարակության ձևավորման ապահովումը,

3) Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում,

4) Եվրոպական Միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում,

5) Համաշխարհային թվային գործընացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման ուղղված թիրախների նախանշում և միջոցառումների մշակում:

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
  2. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
  3. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան։
  4. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը։
  5. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
  6. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:
  7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։
  8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը։
  9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
  10. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանալու վերջնական կարծիքի համար:
  11. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի և նիստի oրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:
  12. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
  13. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
  2. Խորհրդի նախագահը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
  3. Խորհրդի նախագահը՝

1) համակարգում է խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը,

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում,

4) համակարգում է խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները,

5) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

6) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը,

8) խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

9) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

  1. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը։
  2. Խորհրդի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում, տվյալ անդամը այդ մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի խորհրդի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները(անուն, ազգանուն):

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  2. Խորհրդի քարտուղարության իրավասությունները վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

24.Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:

  • Discussed

    10.04.2017 - 03.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8280

Print