Add to favourites

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 13-րդ մասից հանել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի 2-39-րդ մասերը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերապատրաստված և ատեստավորված ուսուցիչները կարող են դիմել որակավորման տարակարգ ստանալու համար, իսկ որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները պահպանում են իրենց որակավորման տարակարգը և որակավորման տարակարգին համապատասխան հավելավճարը՝ որակավորման տարակարգ ստանալու օրվանից 5 տարի ժամկետով:

  • Discussed

    27.03.2019 - 11.04.2019

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10196

Print