Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանից և որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

2) որոշման տեքստից և 3-րդ հավելվածից հանել «դիմումների և», «դիմումների ու» և «դիմումներով և» բառերը:

  1. Որոշման 3-րդ հավելվածի՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «3. Հաշվետվության ձևը լրացնում են Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինները (տվյալ տարածքում առկա կամ տվյալ բնագավառը սպասարկող մեկից ավելի ստորաբաժանումների առկայության դեպքում ամբողջ տարածքը կամ բնագավառը սպասարկող միասնական մարմինը՝ ըստ տարածքների, բնագավառների կամ մարմինների)»:

  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1, 3.2, 3.3 և 3.4 կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ ոստիկանություն) հաշվետվությունները  կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 17-րդ կետով սահմանված հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) առկա տվյալների հիման վրա:

3.2. Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մյուս մարմիններում հաշվետվությունները կազմվում են հանցագործությունների վերաբերյալ այն հաղորդումների հիման վրա, որոնք չեն գրանցվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի գրանցամատյանում և որոնց վերաբերյալ հանցագործությունների հաշվառման վիճակագրական քարտեր չեն ուղարկվել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

3.3. Կազմված հաշվետվությունները, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, համապատասխան նախաքննության և (կամ) հետաքննության մարմնի կողմից` ղեկավարի ստորագրությամբ, հաշվետվությունը կազմողի տվյալներով (ազգանուն, անուն, հեռախոսահամար), ներկայացվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որն ամփոփ հաշվետվությունը` դրա էլեկտրոնային տարբերակի հետ միասին, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

3.4. Ամփոփ հաշվետվությունը ստորագրում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և ոստիկանության պետը կամ վերջիններիս հանձնարարությամբ` նրանց տեղակալները:»:

     3)  6-րդ կետում «բաժինների աղյուսակների» բառերը փոխարինել «աղյուսակի» բառով, իսկ «(աղյուսակների)» բառը հանել:

  • 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 և 12.2 կետերով.

«12.1. Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագի մասին հաղորդումը դիտարկվում է որպես հաշվառման առանձին միավոր:

12.2. Մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը գրանցված հաղորդումը ներառվում է այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:»:

6) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 կետով.

«16.1. Ամփոփ հաշվետվությունում աղյուսակի 4-րդ սյունակը չի լրացվում:»:

7) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1 կետով.

«20.1. Աղյուսակի 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում տվյալները լրացվում են միայն հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված հաղորդումներից:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    20.03.2019 - 04.04.2019

  • Type

    Account

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5453

Print

Suggestions

Մհեր Շահնազարյան

20.03.2019

Նախ այս փոփոխությունը բավականին ուշացած է, սակայն կարևոր է, որ ի վերջո այս խնդիրը լուծվեց։ Հիրավի դիմում վերնագրմամբ բազմաթիվ հանցագործության մասին տվյալներ պարունակող փաստաթղթեր չեն ուսումնասիրվել այնպես, ինպես կուսումնասիրվեին հաղորդումները։

See more