Add to favourites

Under development

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի`

15.2-րդ և 15.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.2  ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին,  (իսկ 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկները) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և  «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակար­գերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա), ինչպես նաև «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և հետագայում ներմուծվող, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ընթացակարգերով ԵԱՏՄ անդամ երկրներ վերամշակման նպատակով տեղափոխվող և հետագայում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների վրա):

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

15.3. գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի և սպառված առաջնային մարտկոցների և սպառված էլեկտրական կուտակիչների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և  «վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակար­գերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող ներքոհիշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների)  արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և  «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակար­գերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա), ինչպես նաև «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և հետագայում ներմուծվող, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ընթացակարգերով ԵԱՏՄ անդամ երկրներ վերամշակման նպատակով տեղափոխվող և հետագայում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների վրա).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ա) ԱՏԳ 760200, 7802 00 0000, 7902 00 0000,      8108 30 0000, 854810 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար

բազային տուրքի 400-ապատիկի չափով

բ) ԱՏԳ ԱԱ 8104 20 0000, 8111 00 1900 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար

բազային տուրքի 800-ապատիկի չափով

գ) ԱՏԳ ԱԱ 7404 00, 8110 20 0000 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար

բազային տուրքի 1200-ապատիկի չափով

դ) ԱՏԳ ԱԱ 7503 00, 8112 22 0000 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար

բազային տուրքի 2500-ապատիկի չափով

ե) ԱՏԳ ԱԱ 8002 00 0000, 8102 97 0000,              8105 30 0000, 8106 00 1000, 8107 30 0000,           8101 97 0000, 8113 00 4000  ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար

բազային տուրքի 4200-ապատիկի չափով

զ) ԱՏԳ ԱԱ 8103 30 0000, 8109 30 0000,                8112 13 0000, 8112 52 0000, 8112 92 210 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր կիլոգրամի համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

  • Discussed

    15.03.2019 - 30.03.2019

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8740

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

շատ բարձր են նախատեսվել, նվազեցնել է պետք, իսկ կոդերի ցանկը թերի է, վերախմբագրման կարիք կա,

Hrach Asatryan

20.03.2019

Ընդհանուր առմամբ նախագծի երկրորդ հատվածի մասով, այն ինչ վերաբերում է գունավոր մետաղներին առարկություններ չունեմ, սակայն ինչ վերաբերում է սև մետաղի ջարդոնին, մի քանի դիտարկում ստորև։ 1․ Նախագծի հիմնավորման մեջ կա պնդում թէ հայաստանի 30 մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններ օգտագորում են որպես երկրորդային հումք մետաղական ջարդոն և թափոն։ Այստեղ առաջանում է հարց թէ կոնկրետ այդ ձեռնարկություններից որոնք են որ օգտագործում են սև մետաղի ջարդոն և ինչպիսի արտադրանք են թողարկում։ Եթե հնարավոր է թվաբանկան պատկեր։ Սև մետաղի ջարդոն/թափոն վերամշակելու համար ձեռնարկությունը պետք է ունենա դոմնային վառարան, իսկ որքան ես տեղյակ եմ ՀՀ-ում նման ձեռնարկություն չկա։ Կան ավելի փոքր հզորության գործարաններ որոնք ունակ են վերամշակել գուանվոր մետաղ և այլ մեթոդներով։ 2 ․Բացի այս սև մետաղի վերամշակմամ արդյունքում ստացված նախնական/վերջնական արտադրանքը ունի արտահանման մեծ խնդիր, մասնավորապես լոգիստիկ առումով, քանզի ծանր է և ծավալուն։ Ուստի մեծ հարց է ինչ մշակել, ինչ արժեքով, ինչ արտադրել և ինչ /ուր արտահանել։ 3․ Նախագծի հիմնավրոման մեջ նշված է որ 2017թ ՀՀ-ից արտահանվել է 8000 տոննա սև մետաղի ջարդոն։ Նախ եթե սա նշվում է որպես հիմնավորում ապա առնվազն պետք ՝ - ունենալ առնվազն տեղեկություն 2016,2018թթ մասով ընդ որում և արտահանված սև մետաղի ջարդոնի մասով և հայկական նշված 30-ից ավել մետաղամշակող գործարանների կողմից ընդունված, վերամշակված սև մետաղի ջարդոնի մասով։ - ունենալ տեղեկություն ընդհանրապես թեկուզ շատ մոտավոր ՀՀ-ում մնացորդ սև մետաղի ջարդոնի քանակների մասին, ինչպես նաև խոշոր հավաքագրողների/գնորդների մասով կոնցետրացիաների մասին - հետաքրքիր է նաև տվյալ 8000 տոնն մետաղը արտահանելիս արդյոք վճարվել է ներկայումս գործող 80 000 ՀՀ դրամ պետ տուրքը 1 տոնայի համար, թէ տվայլ օգտագորվել է օրենքով նախատեսված "արտադրված է Հայասատնում" եզրույթը։ Կարծում եմ ընդհանուր առմամբ նախագծի հիմնավորումը թոերի և լրամշակման և լրացուցիչ աշխատանքի կարիք ունի։ Հարգանքով Հրաչ Ասատրյան

See more