Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱԶԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

   Հայաստանի Հանրապետության միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանում և անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանության, բազային արժեքների, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների սահմանում:

 

   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

   Ներկայումս անշարժ գույքի հարկը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ շենքեր, շինությունների գույքահարկից և հողամասերի հողի հարկից:

   Շենքեր, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է դեռևս 2000-2002 թվականներին անշարժ գուքերի համակարգված դիտարկումների և շուկայական տվյալների վերլուծությունների արդյունքում՝ անշարժ գույքի շուկայական մոտեցումների հիման վրա մշակված կարգերի (բանաձև-հաշվարկների հիման վրա): Եվ շենքեր, շինությունների կադաստրային գնահատման գործընթացը ներկայումս կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով, և շինությունների կադաստրային արժեքների բանաձև-հաշվարկներում գնագոյացման գործոններ են հանդիսանում 2002 թվականի դրությամբ շուկայական մեխանիզմների հիման վրա վերլուծությունների արդյունքում ձևավորված չափորոշիչները, մասանվորապես՝ շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ: Արդյունքում նշված գնագոյացման գործոնները չեն արտացոլում ներկայիս անշաժ գույքի շուկայի իրական պատկերը:

   Ինչ վերաբերվում է հողամասերի կադաստրային գնահատմանը, ապա ներկայումս դրանք գնահատվում են 1994 թվականին, 1997 թվականին, 2002 թվականին և 2003 թվականին ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերով:

       

   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

   Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝

   Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,

   անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,

   պայմանագրային և գնահատված գների անցկա­ցում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտի­ների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում:

 

  1. Կարգավորման առարկան

   Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և դրանց բարելավումների՝ շինությունների միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանումն է, ինչպես նաև բազային արժեքների, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշումը:

 

  1. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

   Միջոցառման իրականացման արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները, որոնք հիմք կհանդիսանան պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման, վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար, ինչպես նաև անշարժ գույքի հարկով հարկման համար:

   Միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռնի պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գները հաշվարկել շուկայականին մոտարկված գներով, կնպաստի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման մեխանիզմների ներդրմանը և անշարժ գույքի հարկով հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայականին մոտարկված արժեքը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը, կխթանի պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱԶԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱԶԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում:

 

  • Discussed

    12.03.2019 - 28.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Territorial administration and development, State property management, Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13362

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք շինության մեկ ք.մ. մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքի ներդրման փոխարեն 20 գոտիներից յուրաքանչյուրում հաշվարկել շուկայական արժեքը, որն էլ իր հերթին յուրաքանչյուր տարի պետք է պարտադիր վերանայվի՝ նախագծում ամրագրվելիք համապա-տասխան դրույթի համաձայն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք մեկ անգամ ևս գնահատել հողի բազային արժեքի 5.5 անգամ թանկացնելու դեպքում՝ ինչպիսի բացասական ազդեցություն կունենա տնտեսության աճի և տարածքների համաչափ զարգացման վրա՝ հաշվի առնելով, որ կառուցապատման համար ոչ շահավետ պայմաններում գտնվող հողերի օտարման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքում առաջանում է լրացուցիչ ֆինանսական բեռ՝ ներկա պայմանների համեմատ: Պետք է հաշվի առնել, որ աճուրդներում հողատարածքները շուկայական արժեքին մոտ վաճառելու համար կա մեծ գործիքակազմ , որի մասին արդեն իսկ ներկայացրել ենք առաջարկություններ: Էական խնդիր է նաև հողի հարկի թանկացումը, որի դեպքում զգալի կտուժեն շահագործվող անշարժ գույքի սեփականատերերը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.03.2019

1. Առաջարկում ենք որոշման նախագիծը տարանջատել առնվազն երկու հիմնական որոշման նախագծերի, որոնցից մեկում հիմնականում ներկայացվեն քննարկվող նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ ենթակետի առաջին մասով և 2-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացվող դրույթները, իսկ հաջորդ նոր ստեղծվելիք նախագծում հիմնականում ներկայացվի քննարկվող նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 2-րդ մասի, 5-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ներկայացվող դրույթները: Ենթադրվում է, որ մեր կողմից առաջարկվող նախագծերը կներկայացվեն ավելի լայն քննարկման, այդ թվում ոլորտի մասնագետների կողմից կուսումնասիրվեն ներկայացվող հիմնավորումները:

See more