Add to favourites

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշմամբ հաստատված հավելված №1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 21-րդ կետի պահանջով:

      1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թ. Կոնվենցիայի 39-րդ հոդվածը սահմանում են, որ

1) միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենա, յուրաքանչյուր կցասայլ և փոխադրամիջոցների յուրաքանչյուր շարժակազմ պետք է բավարարի նույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթներին: Բացի այդ, նրանք պետք է լինեն սարքին վիճակում.

2) ազգային օրենսդրությունում պետք է նախատեսված լինի`

ա) ուղևորների փոխադրման համար օգտագործվող և, վարորդի նստելու տեղից բացի, 8-ից ավելի նստելու տեղ ունեցող ավտոմեքենաների,

բ) բեռների փոխադրման համար օգտագործվող այն ավտոմեքենաների տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ, ինչպես նաև այդպիսի փոխադրամիջոցների կցասայլերի տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում.

3) ազգային օրենսդրությունը հնարավորության դեպքում պետք է 2-րդ կետի դրույթները տարածի փոխադրամիջոցների այլ տեսակների վրա:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը, տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները:

     Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են լիզենզավորված 35 տեխնիկական զննության կայաններ՝ 41 հոսքագծերով: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձևական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունը իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

      Առկա խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք.

      Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել: Վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ: Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

      Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնակին եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորատային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանաջների չկատարումը կայանի կողմից, որի «Պարամետր 1, 2. 3, 4» սյունակներում առկա «0»-ները փաստում են, որ տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը կատարվել է առանց արգելակային ստենդի վրա բարձրանալու:

     Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ  344-Ն որոշմամբ, համաձայն որի տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների հետևյալ հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներ`

  1. Արգելակային համակարգ
  2. Ղեկային կառավարում
  3. Արտաքին լուսավորման սարքեր
  4. Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ
  5. Անիվներ և դողեր
  6. Շարժիչը և դրա համակարգերը
  7. Կառուցվածքի այլ տարրեր
  8. Այլ աշխատանքներ

Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված կարգը, որով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, այնուհետ տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները /մոտ 12000 միավոր/ և 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցները, կցորդ/կիսակցորդները, հատուկ և մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ:

Արդյունքում ներկայիս 41 կետերից /62 ենթակետ/ կմնա 27-ը /48 ենթակետ/, որից 9-ը /36 ենթակետ/ պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

     Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:

  20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար:

  1. Կարգավորման առարկան.

  Տեխնիկական զննության գործընթացի կանոնակարգում և դրա նկատմամբ վերահսկողությունը բարձրացում:

  1. Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

ա) բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագրոծումը,

 բ) վերահսկողություն իրականացնել ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

 գ) բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, սահմանել նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամաբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:  

  

 

  • Discussed

    07.03.2019 - 23.03.2019

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8159

Print

Suggestions

Արայիկ Պողոսյան

21.03.2019

Նախագծի մշակման արդյունքում հաշվի են առնվել արյոք այն հանգամանքը, որ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցը կարող է տեխզննում իրականացնել Արցախում, որից կարող է խնդիրներ առաջանալ Արցախից Հայաստանի Հանրապետության տարածք մտնող տրանսպորտային միջոցների համար: Էլեկտրոնային շտեմարանը մշակված է արդյոք Արցախի համար, եթե ոչ առաջարկում ենք այն ներդնել:

Shushanik Sahakyan

07.03.2019

Չի կարելի նախկին հոդվածը և փոխվողը նոր ձևակերպված կցել, որպեսզի կարդացող հեշտ կողմնորոշվի

See more