Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 20.03.2019 11:48:42 երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 20:01:09 Կարծում ենք, որ հարցին պետք է անդրադառնալ համակարգային՝ - Վերանայել հանցագործության համար խոշոր և առանձնապես խոշոր չափերը, - Հանցագործության գործող դիսպոզիցիայի վերանայում և հստակեցում, - Պատասխանատվության վերանայում, - Ստուգման ակտի բողոքարկման դեպքերում՝ անկախ քրեական գործի ընթացքի, բողոքարկման հնարավորության ապահովվման վերաբերյալ, - Կալանավորումը որպես խափանման միջոց օգտագործելու և շահարկելու հետ կապված խնդիրներ, - Քննիչների որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքերում՝ քննիչի ստուգում իրականացնելու որոշման չեղարկման դեպքերում ստուգման ակտը անվավեր ճանաչում:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 20:16:54 Հարկային ոլորտին վերաբերող իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման խնդիրները ոչ միայն չեն պակասել, այլ ավելացել են, առավել ևս, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի պատճառով, մինչդեռ պաշտոնական պարզաբանումների քանակը ոչ միայն պակասել է, այլ նաև գրեթե զրոյացել է: Նման անհստակությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիմքով տնտեսական ենթադրյալ հանցագործություններ կատարած անձինք, հատուցելով պետությանը պատճառված ենթադրյալ վնասը զերծ են մնում կիրառող մարմնի օրենսդրության ոչ ճիշտ կիրառման հետևանքներից՝ քրեական պատասխանատվությունից՝ ըստ էության ենթարկվելով հարկային պատասխանատվության:
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 20:25:44 Հստակ ընթացակարգերի բացակայությունը մեծ ռիսկեր է պարունակում հայեցողական որոշումների կայացման համար: Այս պայմաններում հայեցողական որոշումների հիմքով քրեական պատասխանատվության հեռանկարը սոցիալական լարվածության հիմք կարող է հանդիսանալ բոլոր այն դեպքերում, երբ նույնիսկ հարկային օրենսդրությունը կիրառող և հարկային քաղաքականություն իրականացնող մարմինների համար հասկանալի չեն հարկային օրենսգրքի դրույթները, որի օրինակները բազմաթիվ են: Կարծում եմ նման նախագծի քննարկումը կարող է նպատակահարմար համարվել միայն այն դեպքում, երբ գործող օրենքի կարգավորումները առնվազն մեծամասնության կողմից հասկանալի և ընկալելի կլինեն: Այդ կապակցությամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փուլում սոցիալական լարվածություն առաջացնող առաջարկվող կարգավորումից:
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 20:38:50 4. Բազմաթիվ են դեպքերը, երբ օրենքներն ընդունվում են դրանց ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ, իսկ պետական կառավարման մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտերն ընդունվում կամ սահմանվում են դրանց վերաբերելիության ժամկետներից ուշ կամ հաշվարկների ներկայացման վերջնաժամկետում, իսկ որոշ դեպքերում էլ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հարկերի հաշվարկման ինքնաշխատ համակարգի խափանումը բերում է հարկայի պարտավորության չափի խեղաթյուրման: Հետևաբար, հարկային պարտավորությունների հաշվարկման համար էական նշանակություն ունեցող կարգավորումների ուշացումների և անորոշությունների պայմաններում հարկ վճարողները ստիպված են լինում հարկային հաշվարկները ներկայացնել ոչ ճշգրիտ: Այս պայմաններում, երբ նույնիսկ պետությունը, ի դեմս պետական կառավարման մարմինների պատշաճ վարքագիծ չի դրսևորում հարկ վճարողների կողմից հարկերի ճիշտ հաշվարկման համար, առնվազն անընդունելի է նման նոր կարգավորման սահմանումը:
6 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 21:06:48 5. Ներկայումս դատական համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում, երբ հատկապես քրեական գործերերի ընթացքները տևում են տարիներ, վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատման դրույթի չեղարկումը խնդիրներ է առաջացնելու հենց հարկ վճարողների պաշտոնատար անձանց համար գործարար միջավայրի տեսանկյունից և հատկապես անտեղի իրավաբանական ծախսերի համար: Գործող կարգավորումների շրջանակներում շատ դեպքերում, անկախ ստուգմամբ արձանագրված խախտումները հարկ վճարողի կողմից ոչ ընդունելի համարվելու հանգամանքի, նախընտրում են վճարել առաջադրված գումարը որպես այլընտրանք տարիներով դատական մարմիներում ժամանակի և իրավաբանական ծառայությունների գծով ծախսերի: Առաջարկվող կարգավորումների դեպքում մի կողմից հարկ վճարողի պաշտոնատար անձը ստիպված կլինի հետևողական լինել տվյալ գործում ապացուցել իր անմեղությունը, որը սակայն կարող է իր վրա թանկ նստել թե ժամանակի կորստի, թե առողջության և թե ֆինանսական միջոցների վատնման տեսանկյունից: Իսկ արդարացման դատավճիռ կայացնելու պարագայում մխիթարվել միայն բարոյական հաղթանակով:
7 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.03.2019 21:51:26 6. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առանձնապես խոշոր չափ է համարվում 15 մլն դրամը: Եթե հարկ վճարողի տարվա ընթացիկ իրական հարկային պարտավորության չափը 25 մլն դրամ է և հարկ վճարողը դիտավորությամբ պակաս է հայտարարագրել 14 մլն դրամ, կարող ենք որակել որպես էական խախտում (50 տոկոսից ավել), սակայն չհամարվելով առանձնապես խոշոր չափ, ազատվում է քրեական պատասխանատտվությունից: Սակայն, մեծ շրջանառություն ունեցող, բազմաթիվ գործարքների իրականացնող որոշ հարկ վճարողների տարեկան հարկային պարտավորության չափը գերազանցում է 3 մլրդ կամ 5 մլրդ դրամը: Հնարավոր է մեծ գործարքների դեպքում ցանկացած մեկ հարցի այլ կերպ ընկալման դեպքում մեկ գործարքից պակաս հայտարարագրված հարկի գումարը գերազանցի 15 մլն դրամը (0.5 տոկոսից պակաս), սակայն համարվելով առանձնապես խոշոր չափ, կրելու է քրեական պատասխանատվություն կամ առնվազն տարիներ շարունակ ապացուցելու է իր անմեղությունը: Հետևաբար, ստացվում է, վտանգավորության տարբեր բնորոշումներ ունեցող արարքների նկատմամբ պետությունը վերաբերելու է ճիշտ հակառակը: