Add to favourites

Under development

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 23-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) Սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով ֆիզիկական անձանց կողմից առանց հավաստագրի ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով առանց հավաստագրի անձնական օգտագործման դեղեր ներմուծող ֆիզիկական անձինք:».

  1. 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1) օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի կամ փոխադրողի կողմից և (կամ) միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Discussed

    04.03.2019 - 22.03.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, State revenue, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6943

Print

Suggestions

Վահե Արզումանյան

05.03.2019

առաջարկում եմ օրենքօվ պարտադրվի , իսկ ավելի մանրամասն քննարկումներից հետո:

Վահե Արզումանյան

05.03.2019

բոլոր զարգացած և զարգացող երկրներում պարտադրվում է բրայլ համակարգով նշումներ անել դեղատուփերի վրա: ինչըվերջինս ոչ ՀՀ ում արտադրվող դեղատութերին , ոչ ել ներկրվող դեղատուփերին է առկա:

See more