09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Discussed
01.03.2019 - 17.03.2019
Type
Decision
Area
Justice, Nature protection, Urban planning, Economy, Financial, Economical, Cadastre, Bankruptcy
Ministry
Ministry of Economy
Status
Հանրային հարցման ամսաթիվ
01.03.2019
Հանրային հարցման հասցե
Որոշում
Views 12663
Print09.03.2019
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը
09.03.2019
Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը:
09.03.2019
Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին: