Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարինե Հակոբյան 21.02.2019 17:44:31 Ներկայացված նախագծով նախատեսվում է մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող շենք շինություններն ընդգրկել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքով բազմաթիվ սահմանափակումներ, պարտականություններ են սահմանվում հուշարձանների սեփականատերերի համար: Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանափակվեն գույքի սեփականատերերի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 31-րդ հոդվածով ամրագրված ,,Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունըՙՙ իրավունքները: Բացի այդ, բացակայում են գույքի սեփականատերերի համաձայնությունները, միայն համաձայնության դեպքում շենք շինությունները կարող են ընդգրկվել հուշարձանների ցանկում:
2 Հրանուշ Ղարիբյան 22.02.2019 15:17:37 Այդ փոփոխությունները մասնավոր սեփականատերերի մասով հակասում է ՀՀ Սահմանադրությանն 60-րդ հոդվածի դրույթներին:
3 Կարեն Գրիգորյան 26.02.2019 10:15:29 Այս նախագիծ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, խախտվում է սեփական իրավունքի ազատ տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը:
4 Դիանա Գալստյան 28.02.2019 09:41:21 ՀՀ օրենսդրությանը հակասող նախագիծ, սահմանափակում է մասնավոր սեփականատերերի իրավունքները