Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

____________ 2019 թվականի N _____  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

    <<5) Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի դեպքում՝ այդ հողերում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունը>>:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

      1) հավելվածի 62-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ  ենթակետով.

     «7) Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի դեպքում՝ այդ հողերում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    11.02.2019 - 26.02.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7611

Print