Add to favourites

The draft has been accepted

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշում

Հիմնավորում

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետությունում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը ներկայումս համարվում են գերակա խնդիրներ, որով էլ պայմանավորված է ոլորտում իրականացվող անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումները:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Ներկայումս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն անտառների կառավարման գործառույթներ է իրականացնում անտառային հողերի շուրջ 75 %-ի վրա, իսկ 25 %-ի վրա այն շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որի լիազորությունները ներառում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի կառավարումը:

Հայաստանի անտառային ոլորտի ֆինանսական վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս ոլորտին անբավարար քանակով ֆինանսական ռեսուրսներ են հատկացվում՝ նույնիսկ ներկա վիճակն ապահովելու համար, ինչը հանգեցնելու է անտառների վիճակի հետագա վատթարացմանը։ Չնայած նշվածին ներկայումս պետական սուղ միջոցների հաշվին անտառային ոլորտը կառավարող, ըստ էության, կրկնվող գործառույթներով բազմաթիվ կառույցներ են գործում:

Անտառների վրա շարունակվող մարդածին, ինչպես նաև բնակլիմայական ազդեցության պայմաններում տեղի են ունենում տեսակային կազմի և կառուցվածքային փոփոխություններ, ծառուտների բնական վերականգնման ունակությունը թուլանում է, իջնում է դրանց արտադրողականությունը:

Անտառային ոլորտում առկա խնդիրներից է հանրապետությունում բնափայտի բարձր  պահանջարկը և անտառկառավարման պլաններով սահմանված տարեկան շուրջ 40 հազ. խ/մ սահմանափակ փայտանյութի մթերման չափաքանակը:

Անտառների պետական հաշվառումը վերջին անգամ կատարվել է 1993 թվականին, այդ իսկ պատճառով ընդհանուր բնափայտի և տեսակների տեղաբաշխվածության ելակետային տվյալները ճշգրիտ պատկեր չունեն և ամբողջական չեն, ինչպես որակական, այնպես էլ քանակական առումներով, որը բացասաբար է անդրադառնում ոլորտում մասնավոր կապիտալի ներգրավման գործում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Անտառային բնագավառում իրականացվող քաղաքակա­նությունը նպատակաուղղված է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարմանը` պահպանությանը, պաշտպանությանը, վերականգնմանը, անտառապատման և արդյու­նավետ օգտագործմանը:

Կարգավորման նպատակը և բնույթը` «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում կատարելագործված և հստակեցված կայուն կառավարման համակարգի առկայություն, ՀՀ անտառային հողերի կառավարումն կիրականցվի մեկ պատասխանատու մարմնի կողմից, կբացառվեն երկու պետական կառավարման մարմինների ոլորտային գործառույթների համանմանությունն ու կրկնությունը, կտնտեսվեն պետական բյուջեի միջոցները, առավելագույնս կօգտագործվեն ներկայիս երկու պետական կառավարման մարմինների մասնագետ կադրերի հնարավորությունները, կօպտիմալացվեն անտառային տնտեսություն վարող կազմակերպությունները, տնտեսված միջոցները կուղղվեն անտառտնտեսվարման ծրագրերի իրականացմանը, կբարձրանա ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետությունը:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը տեղադրված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ինտերնետային կայքում` http://www.minagro.am/ հասցեով, հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

 

 

 

 

Տեղեկանք

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տեղեկանք

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

  • Discussed

    01.02.2017 - 16.02.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10794

Print