Add to favourites

Under development

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

Հիմնավորում

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

 


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայ­մա­նավոր­ված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու հանգա­մանքով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտե­սական միության մաքսային օրենսգրքը: Եվրասիական տնտե­սական միության մաքսային օրենսգրքով ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից կիրառ­ման նպատակով նախատեսվել են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանք­ների գտնվելու, մաքսային հայտարարագրման, մաքսային վճարների վճարման, մաքսային հսկողու­թյան իրականացման և մի շարք այլ մաքսային հարաբերությունների հետ կապված միաս­նական կարգավորումներ: Միաժամանակ, սահմանված հարաբերությունների շրջա­նակ­­ներում մի շարք կարգավորումներ թողնվել են անդամ պետությունների ազգային օրենսդրությունների կար­գավոր­­­մանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը թողնված դրույթների ամբող բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա: Միաժամանակ, գործող օրենքում փոփոխություններ իրականացնելու փոխարեն ամբողջությամբ նոր նախագծի ներկա­յացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով և օրենքի կառուց­­վածքի փոփոխությամբ, քանի որ կառուցվածքը նույնպես համապատասխանեցվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի կառուցվածքին, իսկ այն կրել է մեծածավալ փոփոխու­թյուններ՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ դրանում կոդիֆիկացվել են մաքսային իրավահարաբերությունները կար­գա­վորող մի շարք միջազգային պայմանագրեր:
Նախագծում տեղ են գտել նաև մաքսային կանոնների խախտման համար պատասխա­նատ­վությանը և գործերի վարույթին առնչվող հարաբերությունները, որոնք, ներկա փուլում նախատեսված են 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՀ մաքսային օրենսգրքի համա­պատասխան բաժնով, իսկ մյուս բաժիններն ուժը կորցրած են ճանաչվել՝ պայմա­նավոր­ված դեռևս 2015 թվականին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով:
Խնդիրը կայանում է նրանում, որ այն ժամանակ վերոնշյալ իրավա­հարա­բերու­թյուն­ներն անհրաժեշտ էր կարգավորել ոչ թե մաքսային օրենսդրության շրջանակներում, այլ վարչա­կան կամ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության շրջանակ­ներում և նախատեսվում էր համապատասխան օրենսդրության ընդունումից հետո ուժը կորցրած ճանաչել նաև ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան բաժինը:
Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային գործառնու­թյուն­ների համար վճարվող մաքսավճարը, որը ներկայումս հաշվառվում է գանձող մարմնի արտա­բյուջետային հաշվում, դարձնել ՀՀ պետական բյուջեում հաշվառվող գումար՝ պետա­կան տուրքի տեսքով, քանի որ այն իր բնույթով համապատասխանում է պետական տուրքի բովանդակությունը: Ներկայացված նախագծով նախատեսվող հարաբերությունների կար­գա­վո­րումը պայմանավորված է պետական մարմինների կողմից արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը սահմանափակելու և միևնույն նշանա­կու­թյուն ունեցող՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող վճարատեսակները մեկ վճարի ներքո համախմբելու՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղա­քականությունից:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունը համահունչ չէ ՀՀ կառա­վարու­թյան որդեգրած վերոնշյալ քաղաքականությանը, ինչպես նաև արտաբյուջետային հաշիվների կրճատումից հետո մաքսավճարի գումարներն անհրաժեշտ է հաշվառել ՀՀ պետական բյուջեյում:  
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է սահմա­նա­հատ­ման և մաքսային ընթացակարգերի շարունակական պարզեցման միջոցով տնտեսա­վար­ման պայմանների բարելավմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծ­մանը, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովմանը:
4. Կարգավորման առարկան և բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան «Եվրա­սիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգա­յին օրենսդրությանը վերապահված կարգավորումների, մաքսավ­ճարի գումարները որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջեում հաշվառելու, ինչպես նաև մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցների հետ կապված դրույթների սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետա­կան եկամուտների կոմիտեի կող­­մից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահ­մա­նել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
 

  • Discussed

    05.02.2019 - 20.02.2019

  • Type

    Law

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7829

Print