Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

        Իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարարականով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին:

Մասնագետների կանխատեսումներով Կովկասում և Հայկական Լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) հնարավոր են ուժեղ երկրաշարժեր: Հայաստանի բնակչության խտությունը բավականին բարձր է և շատ անհավասարաչափ է տեղաբաշխված. բնակչության մոտ կեսը բնակվում է Երևանում և նրա շրջակայքում: Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է.

1.  «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքով,

2.  ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրա­պե­տության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումներով,

3.  ՀՀ նախագահի 2010 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Նախագծով կարգավորման հիմնական նպատակը` Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման իրավական ամրագրումն է 2017-2021 թվականների համար:

     Մասնավորապես, ՀՀ կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է՝

1.     ՀՀ կառավա­րու­թյան 2014թ. դեկտեմ­բերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախա­րա­րության աշխատա­կազմի «Սեյս­միկ պաշտ­պա­նության ծառայու­թյուն» գործակալության կանոնա­դրու­­թյունն ու կառուց­վածքը հաստա­տելու մասին» N 1528–Ն որոշումը կհամա­պատասխանեցվի «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին: Կիրականացվի ՀՀ արտակարգ   իրա­վի­ճակների  նախա­րա­րության  աշխա­տա­կազմի «Սեյս­միկ  պաշտպա­նության  ծա­­ռայություն» գործա­­կալության նպատակների, խնդիր­­ների հստակեցում, գործա­ռույթների նորովի սահ­մա­նում, այդ թվում սեյսմիկ պաշտպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ դրույթ­ների սահմանում, համակարգի կազմակերպչական հիմնախնդիրների լուծում:

2.    .«Հայաստանի Հան­րապետության կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ փոփո­խու­թյուն­ներ և լրացում­ներ կա­տարելու ու Հա­յաստանի Հան­րա­պե­տության կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղ­յալ հայտարա­րե­լու մասին» ՀՀ կա­ռա­­վարության որոշ­­ման ընդունմամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կհամապա­տաս­խանեցվի Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքներում և այլ իրավա­կան ակտերում տեղի ունեցած փոփո­խություններին, մասնավորապես, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին, որտեղ լրացվել են տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթներ, որոնք պետք է ներառվեն սույն որոշումում: Կլինի մեկ ընդհանուր ծրագիր առանց կրկնությունների:

3.    ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1760-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերի համաձայն մշակված և 2012 թվականի  հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության  2012  թվականի  մարտի  7-ի  թիվ  261-Ն  որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1351–Ն որոշման մեջ արտացոլված չեն ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության հավելվածով ամրագրված հետևյալ դրույթները.

ա) սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականության մասով (կետ 40)՝

- հողօգտագործման գլխավոր հատակագծերի մշակման ժամանակ հաշվի առնել սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ տնտեսության օբյեկտների առավել նպատակահարմար տեղաբաշխման համար (7-րդ ենթակետ),

բ) լուծում պահանջող հիմնախնդիրների մասով (կետ 2)՝

-  թերի է նախկինում կառուցապատված տարածքների օգտագործման իրավական կարգա­վոր­­­ման հարցը` սեյսմիկ անվտանգության տեսանկյունից (9-րդ ենթակետ),

գ) հայեցակարգի ռազմավարական նպատակների ու բաղադրիչների մասով (կետ 14)`

- սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից նոր շինարարության համար տարածքների հատկացման կազմակերպումն ու իրականացումը (6-րդ ենթակետ),

- երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերի մեջ` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ (8-րդ ենթակետ),

դ) սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության մասով (կետ 16)`

- կենսապահովման համակարգերի և բնակավայրերի ենթակառուցվածքների, ջրամբարների, քիմիական և այլ կարևոր ու հատուկ նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակումը (14-րդ ենթակետ),

Վերոհիշյալ դրույթները  կլրացվեն ներկայացվող նախագծով, որով ապահովվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում նախապատրաստվածության և կանխարգելման գերակայությունը երկրաշարժերի հետևանքների վերացման նկատմամբ:

4.    «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտ­պա­­նության արև­մտ­յան ծառայու­թյուն», «Սեյսմիկ պաշտ­­պանության հյուսիսային ծառա­յու­­թյուն», «Սեյսմիկ պաշտ­պա­նու­թյան հարավային ծառա­յություն» և «Սեյս­միկ պաշտպանու­թյան արևելյան ծա­ռա­յություն» գործունեու­թյան առանձնահատկությունների մասին» ՀՀ կառավա­րության որոշմամբ կսահմանվի կարգ, որով ֆիզիկական և իրավա­բա­նական անձանց համա­կարգ­­ված կնեկայացվեն համապա­տաս­խան փաս­տա­թղթերը (սեյսմիկ պաշտպանության ոլոտին առնչվող և այլն), լուծում կստա­նան կադրային կազմա­կեր­պական խնդիրները, կապահովվի սեյսմիկ անվտանգության համա­կարգի գործունեու­թյան արդյունա­վե­տու­թյան բարձրացումը, կարողությունների զարգա­ցումը և ամրապնդումը:

5.    Սեյսմիկ պաշտպանության համակարգում կան ոլորտի բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գոյություն ունեցող իրավահարաբերությունները հնարավորություն չեն տալիս լիարժեք գնահատել սեյսմիկ ռիսկը:

      Սեյսմիկ ռիսկի գնահատումը պահանջում է ռազմավարական մոտեցումների մշակում և ընդունում: «Հայաստանի Հանրա­պե­տությու­նում սեյս­միկ ռիս­կի գնահատման ռազ­­­մա­վարութունը հաս­տա­տե­լու մաս­ին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման ընդունումը կարևորվում է նրանով, որ ժամանակակից սեյսմիկ ռիսկի մարտահրավերը պահանջում է միջազգային, տարածաշրջանային և ազգային հնարավորությունների համախմբում, գործողությունների և գերակայությունների սահմանում: Անհրաժեշտ է իրականացնել սեյսմիկ ռիսկի բազմակողմանի բացահայտում և գնահատում:

     «Տեղական ինքնակառավարման մասին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրված սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունները կարտացոլվեն սույն որոշման մեջ:

     Սույն որոշմամբ կհստակեցվեն սեյսմիկ ռիսկի գնահատման  քաղաքա­կա­նության մշակման, մեխա­նիզմ­ների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիր­ների լուծման ուղիների նախանշումը:

6.   Արտաշատ քա­ղա­քի բազմաբնա­կա­րան բնակելի շեն­քերի սեյսմիկ խո­ցելիու­թյան գնա­հատ­­ման պիլոտային ծրագրով ակնկալվում է Արտաշատ քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանք­ների առաջին փուլի համակարգ­ված իրականացում սեյսմիկ պաշտ­պա­նու­թյան տեսակետից կա­րևոր նշանակության` բազմա­բնա­կա­­րան բնակելի շենքերի համար: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Արտաշատ քաղաքում գոյություն ունեցող բազմա­բնա­կա­­րան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումը հնարավորություն կտա.

· կառուցված շենքներն ու կառույցները դասակարգել ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ ծառայության ժամկետների,

· բացահայտել շենքերում հակասեյսմիկ միջոցառումների գոյությունն ու ծավալները,

· ուսումնասիրել նախագծային լուծումները և շինմոնտաժային աշխատանքների կատարման որակը,

· որոշել առավել անբարեհաջող շենքերն ու կառույցներն ըստ կոնստրուկտիվ   լուծումների և ըստ շին հրապարակի սեյսմիկ պայմանների,

· գնահատել շենքերի և կառույցների փաստացի սեյսմակայունությունը, որպեսզի ապահովել պահանջվող սեյսմապաշտպանության մակարդակը,

· մշակել օբյեկտների ուժեղացման առավել ռացիոնալ ձևեր, որոնք կսահմանափակեն հակասեյսմիկ միջոցառումների կատարման ծավալը` հասցնելով նվազագույնի,

· շենքերն ու կառույցները դասակարգել ըստ նրանց վնասվածության աստիճանի, համապատասխան գործող շինարարական նորմերի, որի նպատակն է, որոշել շենքների և կառույցների քանդելու նպատակահարմարությունը, կամ հնարավորությունը՝ փոխելու նրանց նշանակությունը ու ճշգրտել հակասեյսմիկ միջոցառումների ծախսերը:

    Ստացված տեղեկությունների վերլուծությունը և մշակումը հնարավորություն կտա գնահատել շենքի պահվածքը հնարավոր սեյսմիկ ազդեցությունների դեպքում, մշակել միջոցառումներ նրանց ուժեղացման ու սեյսմակայունության բարձրացման համար: Քանի որ ծրագիրը պիլոտային է, ապա նախատեսվում է հետագայում կիրառել ՀՀ տարածքի մյուս համայնքներում:

7.    «Հայաստանի Հանրա­պե­տությա­ն բնակչու­թյան տարբեր խմբերի և կա­ռավարման մար­մինների նախ­ապատ­րաստ­ման հա­մար ուժեղ երկրա­շար­ժի վերաբերյալ բազ­մա­կողմանի ու­սու­ցողական ծրա­գրերի մշակման և ներ­դրման  կարգը հաս­տատելու մա­սին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման ընդունմամբ կկանոնակարգվի սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը` բնակչության տարբեր խմբերի և կա­ռավարման մարմինների  իրազեկության  բարձրացումը և սեյսմապաշտ­պանության վարքականոնների ուսուցումը: Հայաստանի Հանրապետության տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական համալիր ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության են արժանանում  բնակչության տարբեր տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման և անցկացման աշխատանքները՝ որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևոր փուլ: Ծրագրի նպատակն է բնակչության հետ տարվող աշխատանքների բարեփոխումները նոր մոտեցումներով` ուսուցողական նյութերի, պաստառների, ծալաթերթիկների  մշակում, տպագրում և բազմացում, առաջատար երկրների փորձի փոխանակումն ու տեղայնացումը:

8.   «Հայաստանի Հան­րապետության պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվի պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման մոտեցումները և առաջնահերթությունները: Սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող ջրամբարների պատվարների մանրակրկիտ հետազննում: Ծրագրի ընդունումը հնարա­վորություն կտա իրականաց­նելու պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների և հարթակների սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման համակարգված աշխատանքներ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

     Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում:

6.

Ակնկալվող արդյունքը

 

     Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը:

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն իրավական ակտը ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2017-2021 թվականների պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Իրավական ակտի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանություն չի առաջացնում:

 

 

 

  • Discussed

    29.03.2017 - 19.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9447

Print