Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) բացառապես բաց մրցութային կարգով իրականացնելու պահանջով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված  N 1 հավելվածի համաձայն 07.04.2005 թվականից մինչև 03.08.2017 թվականը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) իրականացվել է բացառապես բաց մրցութային կարգով: Հիշյալ որոշմամբ սահմանվել են նաև տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր և լրացուցիչ պայմանները, սահմանափակումները և այլ դրույթներ: Սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը, հաշվի առնելով մշակույթի ոլորտի գործադիր մարմնի պաշտոնում նշանակվող անձանց առանձնահատկությունը, ՀՀ կառավարությանը առաջարկել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ պարբերությամբ՝ «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր, համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»: Այդ լրացումը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 27-ին N 883-Ն որոշմամբ: Այսինքն, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ին N 883-Ն որոշմամբ տնօրեն նշանակելու համար փոխվել է շուրջ 12 տարի ՀՀ կառավարության կողմից որդեգրված բաց ընթացակարգով մրցույթ անցկացնելու քաղաքականությունը և անհավասար պայմաններ են ստեղծվել մինչ այդ մրցույթով նշանակված և նշանակվող տնօրենների թեկնածուների միջև:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու արդյունքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների նշանակումը կիրականացվի բաց մրցութային կարգով և այդ ոլորտի կազմակերպությունների տնօրենների նշանակման համար նախատեսված բացառությունը կվերանա:

  • Discussed

    31.01.2019 - 21.02.2019

  • Type

    Decision

  • Area

    Cultural

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3388

Print