Add to favourites

Under development

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպատների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք համաձայն` եթե անձը նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի նպաստ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով նպաստի իրավունք` անձը նպաստ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից նպաստ նշանակելու դեպքեր:

Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայացած և մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:  Ստացվում է, որ եթե անձը դիմել է վերափորձաքննության և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացել է, ապա թաղման նպաստ չի վճարվում:

Օրենքի 37-ին հոդվածի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելուն (վերադարձնելուն, բռնագանձելուն) առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս դրանից հաշվանցվում է նույն ժամանակահատվածում այլ կենսաթոշակի գումարը, որն ստանալու իրավունք կունենար անձը` դիմելու դեպքում:

Համանման կարգավորումը բացակայում է խնդրո առարկա նպաստների դեպքում: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել վերը նշված` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները: 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  1. եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի նշվածներից այլ տեսակի նպաստի իրավունք և այդ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ապա նրան այլ տեսակի նպաստ է նշանակվում դիմելու օրվանից.
  2. թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին.
  3. բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ` անկախ նպաստ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից.
  4. նպաստ ստանալու իրավունքը Օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` եթե նպաստառուն նպաստ ստանալու ժամանակահատվածում ունեցել է այլ նպաստի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն ներկայացրել է այլ նպաստ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի գումարը հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից` առանց ժամկետային սահմանափակման: 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի  հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ:

 

  • Discussed

    30.01.2019 - 14.02.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7243

Print

Suggestions

Վահե Եղոյան

30.01.2019

Առաջարկում եմ նաև վերանայել հաշմանդամ և կուտակային բաղադրկչի մասնակցի կենսաեոշակի հաշվարկման կարգը...

See more