Add to favourites

Under development

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1515-Ն որոշման N 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2,3 և 4 հավելվածների:

  1. Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 2019 թվականի առաջին կիսամյակում Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով հատկացնել 16,016.0 հազար դրամ՝ բյուջետային դասակարգման <<շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> հոդվածով:

 

  • Discussed

    24.01.2019 - 09.02.2019

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7302

Print

Related documents / links

Suggestions

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Բյուջեում հաճախակի և պարբերաբար կատարվող վերաբաշխումները լավ պրակտիկա չեն և այդ մասին նշել եմ հրապարակումներում (https://factor.am/115109.html): Լավ պրակտիկա չի, երբ կառավարությունը հաճախակի և պարբերաբար "վերաբաշխումներ" է կատարում ԱԺ կողմից հաստատված պետական բյուջեում: Դա վկայում է պլանավորում փուլում թերությունների առկայության մասին: Առաջարկում եմ բարելավել բյուջեի պլանավորման որակը: Շնորհակալություն

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Մյուս առաջարկը վերաբերում էր բյուջետային պլանավորման որակի բարելավմանը: Բյուջետային պլանավորման տեսակետից պետք է հայտնի լիներ, որ ճանապարհները ձմեռային պահպանում են պահանջելու և դրա համար անհրաժեշտ էր գումար հատկացնել:

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Հարգելիներս, այս հարցերը զեկուցվող են, թե չզեկուցվող են, դա կարևոր չի: Արդյոք դրանով ՀՀ ՏԿՏՏՆ ուզում է ասել, որ կառավարության անդամները չեն կարդում այդ որոշումները և առանց նայելու քվեարկում են: Եթե դա այդպես է, դա որոշումների ընդունման լավ մեխանիզմի վկայություն չի: Կարևորն այն է, որ կառավարությունը պետք է որոշումներ կայացնի պետական քաղաքականության կարևորագույն հարցերի վերաբերյալ, իսկ այսպիսի որոշումներով, որոնք ամբողջությամբ ՀՀ ՏԿՏՏՆ իրավասության դաշտում են, կառավարությունը չպետք է ծանրաբեռնվի: Իմ առաջարկության էությունն այն է, որպեսզի ՀՀ ՏԿՏՏՆ-ն հանդես գա առաջարկությամբ, փոփոխություններ առաջարկի Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում և նման խիստ նեղ ոլորտային, տեխնիկական հարցերը կառավարության մակարդակի չհասցնի: Կառավարությունը պետք է ներգրավված լինի տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն հարցերով:

See more