Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 752 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող որոշմամբ լուծարման հանձնաժողովն իրականացնում է կազմակերպության գույքի շուկայական գնահատում: Կազմակերպության գույքն աճուրդով վաճառքի ներկայացվելու դեպքում մեկնարկային գին է ընդունվում գնահատված շուկայական արժեքը (100 տոկոս): Գնահատված արժեքի չափով անշարժ գույքը չվաճառվելու դեպքում, գույքի վաճառքի գինը կարող է իջեցվել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, այսինքն՝ ամեն անգամ յուրաքանչյուր լուծարվող կազմակերպության անշարժ գույքի վաճառքի գինը 100 տոկոսից իջեցնելու համար պետք է մշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Քանի, որ ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկման ներկայացնելու գործընթացը ժամանակատար է, արդյունքում՝ անհարկի ձգձգվում է տվյալ կազմակերպության լուծարման գործընթացը և ավելանում են պարտավորությունները:

 Լուծարման գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով առաջարկվում է լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից ցածր (բայց ոչ ավելի, քան անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 50 տոկոսի չափով) մեկնարկային գնով վաճառքի ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի գրավոր համաձայնությամբ, ինչը կնպաստի ՀՀ կառավարության որոշումների քանակի կրճատմանը և սպասարկման որակի բարձրացմանը:

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով առաջարկվում է լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից ցածր (բայց ոչ ավելի, քան անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 50 տոկոսի չափով) մեկնարկային գնով վաճառքի ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի գրավոր համաձայնությամբ:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 45-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է <<Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որով առաջարկվում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի պարզեցում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու գործընթացի պարզեցում, ժամկետների կրճատում և սպասարկման որակի բարձրացում:

 

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում կպարզեցվի լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի գործընթացը, կկրճատվեն որոշումների կայացման ժամկետները, արդյունքում՝ լուծարման գործընթացն անհարկի չի ձգձգվի, իսկ լուծարվող կազմակերպության պարտավորությունները չեն աճի:

 

  • Discussed

    27.03.2017 - 11.04.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7838

Print