Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3323-րդ հոդվածում՝

1) Հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3323. Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը».

2) 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Փաստաբանին կամ նոտարին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 344-րդ հոդվածում՝

1) Հոդվածի վերնագրում «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառը.

2) հոդվածի 1-ին մասում «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառը, իսկ «այլ ակտի կատարման» բառերից հետո լրացնել «, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման» բառերը:

 

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

  • Discussed

    15.01.2019 - 30.01.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7407

Print

Suggestions

Լիանա Բաբաջանյան

19.01.2019

Այսինքն՝ խոսքի ազատության ոլորտում կատարում ենք հետընթաց՝ կրկին վերադառնալով վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելուն: Գործող քրեական օրենսգրքի << Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը> վերտառությամբ հոդվածն արդեն իսկ նախատեսել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը պաշտպանելու մեխանիզմ, որը պարզապես կյանքի չի կոչվում: Բավական է նոր արգելքներ, սահմանափակումներ և պատիժներ մոգոնեք, մանավանդ որ այս նորամուծությունը պայմանավորված է կոնկրետ մարդկանց կոնկրետ փաստաբանների նեղ շրջանակի անձնական շահերը սպասարկելու համար:

Վարազդատ Հարությունյան

17.01.2019

Հաշվի առնելով, որ սնանկության գործերով կառավարիչը նույնպես իրականացնում է անկախ մասնագիտական գործունեություն, ինչպես նաև այն, որ հանցակազմով նկարագրված օբյեկտիվ կողմի գործողությունները կարող են հանգեցնել սնանկության վարույթում կառավարչի իրավաչափ գործողությունների խոչընդոտանը, ուստի առաջարկում եմ ներառել նաև սնանկության գործով կառավարիչներին։

Արտակ Մարտիրոսյան

16.01.2019

Առաջարկում եմ նաև փաստաբաններից ու նոտարներից բացի ավելացնել սնանկության կառավարիչներին ևս, քանի որ վերջիններս իրենց գործունեության ողջ ընթացքում գտնվում են պարտապանի և պարտատիրոջ շահերի բախման կիզակետում և դրանով պայմանավորված նույնպես անհրաժեշտություն ունեն համարժեք պաշտպանության:

See more