Add to favourites

<<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արսեն Հովհաննիսյան 10.01.2019 11:51:39 Նախագծի հավելված 1-ի 11-րդ կետը այնքան էլ հիմնավորված չէ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում: Մասնավորապես նշված կարգավորումն ընդունելի չէ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է երկարամյա ծառայության ստաժ ունեցող սպաներին: Օրինակ, անձը ծառայել է 20 տարի, որից հետո ևս 3 տարով երկարացրել է ծառայության ժամկետը և այդ ընթացքում արտոնյալ պայմաններով բանակարան ձեռք բերել, արդյոք 3 տարվա ժամկետի ավարտից հետո պետք է դադարեն այդ արտոնյան պայմանները: Ստացվում է, որ զինծառայողը 20 տարի ծառայելուց հետո ևս 10 կամ քսան տարի պետք է ծառայի, որպեսզի օգտվի արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագրից: Նման մոտեցումն արդարացված չէ և չի բխում "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքով ամրագրված զինծառայողի սոցիալական երաշխինքերի ապահովման տրամաբանությունից ու սկզբունքներից: Առաջարկում եմ քննարկել Նախագծի 1-ին հավելվածի 11-րդ կետով նախատեսված իմպերատիվ կարգավորումը փոփոխելու հնարավորության հարցը:
2 Արսեն Հովհաննիսյան 10.01.2019 13:06:55 Նախագծի 1-ին հավելվածի 10-րդ կետով նախատեստված կարգավորումը ևս բավարար երաշխիք չի կարող հանդիսանալ նախորդ մեկնաբանության մեջ բարձրացված հարցի լուծման համար, քանի որ փոխհատուցման առավելագույն չափը կարող է կազմել 2.850.000 դրամ, դա էլ այն դեպքում, եթե զինծառայողը մինչև կենսաթոշակի անցնելը վարկի որևէ մարում կատարած չլինի, ինչը գործնականում անհնար է: Ստացվում է, որ փոխհատուցվող գումարն էականորեն քիչ է լինելու: Սա ևս արդարացված չէ, քանի որ օրինակ արդեն կենսաթոշակի անցած սպաների համար նախատեսվում է տրամադրել մինչև 5.000.000 դրամ հատուցում:
3 Հայկ Հովհաննիսյան 10.01.2019 12:32:44 Նշված նախագիծը մոտ է իդեալականին զինվորական կյանքը նոր սկսողի համար և որևէ կերպ չի արտացոլում արդեն 20 և ավելի տարի ծառայած և դեռևս ծառայությունը շարունակող զինծառայողների շահերը և սոցիալական պաշտպանվածությունը։
4 Հրաչյա Պետրոսյանց 10.01.2019 17:10:11 Նախագիծը իր մեջ պարունակում է մի քանի ոչ լիարժեք պայմաններ, որոնք իրականում մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, ինչպես նաև ձևակերպումները հստակ չեն և կարող են երկակի չափորոշիչներով ընկալվել ինչպես շահառուների, այնպես էլ պետական լիազոր մարմինների կողմից։
5 Հրաչյա Պետրոսյանց 10.01.2019 21:11:08 Ի դեպ բավականին վիճահարույց է նաև նախագծի վերնագիրը: Նախագծի հեղինակներին խորհուրդ կտամ ուսումնասիրել ՀՀ համապատասխան օրենքները և իրենց համար պարզել, թե ովքեր են հանդիսանում զինծառայողներ: Նախագիծը վերնագրված է ,,Մատչելի բնակարան զինծառայողներին...>> , իսկ առաջին իսկ կետում սահմանված է, որ այն միայն սպայական կազմի համար է:Ցանկացած շարքային, սերժանտ կամ ենթասպա նույնպես զինծառայող է և տվյալ նախագիծը եթե վերնագրված է զինծառայողների բառով, ապա նրանց նույնպես վերաբերվում է:
6 Արամ Ճուղուրյան 11.01.2019 12:44:02 Առաջարկում եմ նախագիծը տարածել սահմանամերձ համայնքների բնակիչ հանդիսացող այն պայմանագրայինների և ենթասպայական կազմի վրա համապատասխան հաշվառման վայրում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար,ովքեր իրականացնում են մարտական հերթապահություն` :Սա ոչ միայն սոցիալական խնդիր կլուծի,այլև պայմանագրային հիմունքներով բանակի համալրումը խրախուսող գործիք կհանդիսանա:Բնակվելով սահմանամերձ համայնքում և ծանոր լինելով բնակիչներիս խնդիրներին` կարող եմ բազմաթիվ դեպքեր ցույց տալ,երբ պայմանագրային զինծառայողը պայմանագիրն ավարտելուց հետո մեկնում է արտագնա աշխատանքի բնակարանային խնդրի լուծման նպատակով,որից հետո նորից անցնում է պայմանագրային ծառայության:
7 Տիգրան Ավետիսյան 11.01.2019 14:36:17 Նախագիծը չափազանց անարդար է երկարամյա ծառայողական ստաժ ունեցող սպաների հանդեպ։ Առաջարկում եմ սահմանել պետության կողմից կանխավճարի փոխհատուցման ճկուն գործակից, օրինակ՝ տվյալ դրությամբ մինչև 5 տարի ծառայողական ստաժ ունեցողների համար՝ մայր գումարի 10%-ը, 6-10 տարի՝ 25%-ը, 11-15 տարի՝ 50%-ը, 16-20 տարի՝ 75%- ը, 21 և ավելի՝ 100%-ը։ Այս տարբերակը կիրառել մեկ անգամ, այնուհետև անցնել նախագծով առաջարկվող տարբերակին։ Նման ձևաչափի կիրառման պարագայում կարելի որոշակի մոտիվացիա ստեղծել նաև երկարամյա ծառայության կենսաթոշակառու, սակայն դեռ երիտասարդ սպաների համար՝ անցնելու պայմանագրային ծառայության և հնարավորություն ստանալու օգտվելու առաջարկվող՝ կանխավճարի փոխհատուցման ճկուն տարբերակից։
8 Artak Melqumyan 11.01.2019 16:26:14 Ես արդեն ծառայում եմ 15տարի զինված ուժերում ունեմ 33ք/մ սեփականություն բնակվում ենք 5 անձով 3 անչափահաս երեխաներիս տարբեր սեռի եվ կնոջս հետ։ Արդյոք չեմ կարող օգտվել նման արտոնությունից?։ Խնդրում եմ անրադարցեք։
9 Արման Մկրտչյան 11.01.2019 17:06:36 Լավ ...բայց խնդրում եմ հաշվի առնել այն փաստը, որ բանկերիցա կախված լինելու ձեր ծրագրի իրականացումը....կան բանկային ծանրաբեռնվածություններ, վատ վարկային պատմություն....
10 Արման Մկրտչյան 13.01.2019 19:46:18 Առաջարկում եմ դեմ քվեարկողներին հիշել անցյալը, ու ապագան...վարձով....ու հասկանալ, որ ձեզ թալանել են մորացեք անհատույց բնակարանը....հույս չկա...
11 Արման Մկրտչյան 14.01.2019 21:54:48 15 տարի և ավել ծառայողների հարցը վերանայեք, 5 անգամ փուջ քաշեմ ու հերթս չգա գնամ թոշակի))))
12 Արման Մկրտչյան 16.01.2019 00:36:09 Ես լավ արաջարկ ունեմ....մի անգամ գոնե կարդացեք ձեր նախագիծը, ու տեսեք թե ինչքան բարդացվածա...պայմաներ...վիճակահանություն ... սաղին հաշվի չառած ստաժը մարդկանց, որ 5-6 տարի է մնացել անցնեն թոշակի, կարողա տենցել իրենց անունը վիճակահանությամբ դուրս չգա.....ու ինչպես այս տարի, այդպեսել մյուս տարիները...ՌԻ-ում սպա չէք ունենալու...
13 Արման Մկրտչյան 21.01.2019 11:01:36 Առաջարկում եմ մեզ տալ մեզ հասանելիք անհատույց բնակարանները.....
14 Արման Մկրտչյան 25.01.2019 17:36:51 Հուսանք որ հաշվի կառնեք դեմ և կողմ քվեարկողների տոկոսային հարաբերակցության արդյեւնքները, առաջարկվող կարծիքները և կնդունոեք նորմալ նախագիծ...
15 Մեննի Շարբաթյան 11.01.2019 21:58:56 Ինչպես է լինելու վարկավորումն այն սպաների համար, որոնք ծառայում են 15 տարի և ավել։
16 Նվեր Բեգլարյան 11.01.2019 22:59:47 Տիգրան Ավետիսյան լիովին համաձայն եմ ձեր տեսակետի հետ
17 Սուսաննա Պետրոսյան 12.01.2019 11:37:38 Խնդրում եմ հնարաորինս շուտ հաստատվի այս ծրագիրը: Արդեն 14 տարի վարձակալության հիմունքներով ենք ապրում և 2-րդ բալիկ չենք ունենում տուն չունենալու պատճառով; Կարծում եմ , որ այս նախագծի մեջ մտնում են նաև ոստիկանության զորքերի սպայական կազմը, քանի որ նրանք նույն առաքելությունն են կատարում և կազմում են ՊՆ զորքերի մաս: Կանխավ շնորհակալ եմ:
18 Կամո Եղոյան 12.01.2019 14:52:54 Այս նախագիծը անընդունելի է, սպաներին բնակարաններ պետք է հատկացնի պետությունը ԱՆՀԱՏՈՒՅՑ:
19 Զոհրաբ Ավդալյան 12.01.2019 15:22:15 Պետք է երկարամյա ծառայությունից արձակվելու դեպքում շարունակվի պետության կողմից տոկոսագումարի սուբսիդավորումը։
20 Զոհրաբ Ավդալյան 12.01.2019 15:22:15 Ծրագրին մասնակցող սպաների ընտրության ձևը փոխվի ու ավելի ճիշտ կլինի ըստ ծառայության ստաժ, մարտական հերթապահությու կատարած ժամանակահաշվարկի և սոցիալական վիճակի։ քանի որ կարող է թմբուկից բախտի բերմամբ թուխտը հանի մի սպա ով ծառայում է վայենկոմատում մարտական հերթապահություն չի իրականացրել բնակարանի տեր ու ծառայում է կարճ ժամանակահատված իսկ վարձով ապրող սպան ով ունի լրիվ հակառակ տվյալնեի թքի ամենինչ վրա ու դուրս գա ծառայությունից։
21 Զոհրաբ Ավդալյան 12.01.2019 15:33:03 Առաջարկում եմ երկարամյա ծառայությունը խրախուսելու համար կանխավճարի չափը լինի տարբեր կախված պայմանագրի տևողությունից, ծառայության վայրից ու ժամանկից։
22 Զոհրաբ Ավդալյան 13.01.2019 13:24:44 Առաջարկում եմ բոլոր դիմում ներկայացրած սպաներին գրանցել համապատասխան ռեստրում ըստ մշակված չափանիշների, օրինակ ՝ ծառայության ստաժ, սոցիալական վիճակի, մարտական հերթապահության տարիների, հերթագրվել որպեսզի սպան վստահ լինի որ մի օր կունենա տուն։ պետք չէ թողնել վիճակահանության հույսին։
23 Զոհրաբ Ավդալյան 22.01.2019 11:38:26 Քանի որ զինծառայողների մեծ մասը ապրում է իր բնակավայրից հեռու ծառայության պատճառով ու հավանաբար տուն կցանկանա գնել իր ծննդավայրում՝ առաջարկում եմ վարկային հոգսերը թեթեւացնելու նպատակով օրենքով ամրագրել բնակարանը վարձով տալու հնարավորությունը, որի գումարը նույնպես կարելի կլինի օգտագործել վարկի արագ մարման ու զինծառայողների հոգսը թեթեւացնելու համար։
24 Նաիրա Ղուլինյան 12.01.2019 21:50:26 Կարծում եմ ,որ նախագծում պետք է լինեն կետեր, որոնք կվերաբերեն երկարաժամկետ ծառայայող զինծառայողներին.տրամաբանական և արդար չէ , որ մոտավոր 15_20տարի ծառայող զինծառայողները , նորից քսան տարի հոգս վերցնեն բնակարան ունենալու համար:Նպատակահարմար եմ գտնում զինծառայողներին բաժանել խմբերի՝ըստ ծառայության ժամկետի և ըստ դրա էլ բաշխել տարբեր տոկոսադրույքներ:
25 Artur Harutyunyan 13.01.2019 21:59:34 Շատերի համար ստեղծվել է մի անհասկանալի իրադրություն, և նրանք իրենց պետության կողմից խաբված են զգում, քանի որ բազմաթիվ ընտանիքներ 10, 20 և ավելի տարի հերթագրված են և հույս ունեն, որ մի օր էլ բնակարանային ապահովման իրենց հերթն էլ կհասնի... ու պարզվում է, որ բյուջեում անհրաժեշտ գումար չկա: Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ՙՄատչելի բնակարան զինծառայողին՚ պետական աջակցության ծրագրով կուտակված խնդիրները չեն լուծվում, որովհետև նշված կարգախմբի անձինք ուղղակի ֆինանսապես ի վիճակի չեն ձեռք բերելու բնակարան, քանի որ նրանց համար այն մատչելի ու հասանելի չէ: Կարելի է փաստել, որ այսօր շատ զինվորականներ տրամադրվող վարկերի, ամսական, տարեկան վճարումների մասին ունեն բանկային ու ֆինանսական ոլորտի աշխատողներից ոչ պակաս գիտելիքներ, և հաշ-վարկները ցույց են տալիս` այդ ծրագիրը, մեղմ ասած, իրենց համար չէ: Իհարկե, պետության տնտեսական ներուժի համեմատությամբ մեծաթիվ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, բայց դա չի նշանակում, թե պետք է անտեսվեն, հետին պլան մղվեն ու մոռացվեն պաշտպանության ոլորտի անձնակազմի նվազագույն սոցիալ-կենցաղային խնդիրները: Հայրենիքն սկսվում է ընտանիքից, քանի որ ընտանիքն է երկրի միավոր բջիջը: Եթե զինծառայողի ընտանիքը անապահով է, չունի տուն, բնակարան, և հույս էլ չկա, որ երբևիցե կունենա, ապա հարց է առաջանում, թե ի՞նչն է պաշտպանում զինծառայողը` հայրենիք, որտեղ նա արժանի չէ բնակարան-տուն ունենալու: Այստեղ Հայրենիք–զինծառայող կապում առաջանում է ճեղքում, անդունդ: Պետք չէ մոռանալ նաև, որ ՙԶինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն ՙԶինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները՚ 8-րդ հոդվածի պահանջների, ի թիվս այլ սահմանափակումների, զինծառայողն իրավունք չունի կատարելու այլ վճարովի աշխատանք, հետևաբար նա, դրամական բավարարումից բացի, այլ եկամուտներ չի կարող ունենալ: Տվյալ օրենքի կողմնակիցներ ու ջատագովներ, կոչ եմ անում գոնե մեկ շաբաթ ապրեք զինծառայողի կյանքով ու կատարեք հաշվարկներ՝ ՙՄատչելի բնակարան զինծառայողին՚ գովազդվող ամոթալի ծրագիրը արդյո՞ք իրատեսական է․․․ Անհրաժեշտ է հասկանալ ու հստակեցնել՝ ՀՀ-ն պետք է՞ ապահովի իր ու Արցախի անվտանգությունը, ՀՀ –ին անհրաժեշտ է՞ ունենալ բանակ, գոյություն ունենալու է՞ ՀՀ-ն որպես անկախ պետություն, եթե այո՝ ապա պետք է <<կերակրել>> սեփական բանակը, զինծառայողներին առաջնահերթ անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ սոցիալ-կենցաղային պայմաններով, այդ թվում ԱՆՀԱՏՈՒՅՑ բնակելի տարածքով, քանի որ անկախ Հայաստանի համապատասխան օրենքներով դա է նախատեսված եղել ու զինծառայողների հետ էլ ըստ այդ օրենքների են կնքվել պայմանագրեր․․․ Պետք չէ մոռանալ, որ պատերազմը դեռ ավարտված չէ․․․