Add to favourites

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածում.

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.1-րդ մաս.

4.1.Դիմողի միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համապատասխան դրույթներով՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:

  • 5-րդ մասում «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը:
  • 9-րդ մասի 4-րդ կետում «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը:
  • 9-րդ մասի 5-րդ կետում «պահանջները» բառից հետո լրացնել «,վկայից ցուցմունք վերցնելու դեպքում՝ նաև սույն հոդվածի 4.1-րդ մասի պահանջները» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասում «կատարելը» բառից հետո լրացնել «,նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    27.12.2018 - 15.01.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6658

Print

Suggestions

a a

27.12.2018

Կենտրոն նոտարի աշխատակիցները ճիշտ չեն աշխատում:Խոսքը վերաբերվում է նոտար Էմմա Շաբոյանին,նոտար նունե Սարգսյանին և նրանց աշխատակցին Արտեմ Հայրապետյանին,ովքեր զբաղված են ժառանգական գործ կեղծելով/ 3-ժ/գ 162,26.01.12թ./:Նախ պետք է ազնիվ մարդիկ լինեն,իսկ ինչ վերաբերվում է իրավաբանական նշանակության փաստի մասին,ես դիմել եմ դատարան,որի համար վճարել եմ մեծ գումար,որպեսզի կարողանամ երեխայիս հետ ընդունենք ժառանգությունը,սակայն մինչև այսօր վերն նշված մարդկանց պատճառով 2011թ-2018թ. չենք կարողանում արդյունքի հասնենք դատ. պրոցեսի մեջ ենք:Գոնե հեշտացնեք մարդկանց ժառանգություն ստանալը;Ուստի խնդրում եմ նման մարդկանց,ովքեր մինչև այսօր աշխատում են նույն ոճով կարգի հրավիրել և որոշումներ կայացնելուց արդարացի լինել:Շատ բան կա ասելու....

See more