Add to favourites

The project has not been accepted

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արթուր Սաքունց 22.12.2018 17:33:31 Այս նախագծով ուղղակի ամրագրվում է, որ 2015-2018թթ հակակոռուպցիոն ռազմավարությունը փայլուն կերպով կատարվել է, և ուղղակի շարունակում ենք բնականոն կերպով և հաջողությամբ անցնում ենք հաջորդ՝ 2019-2022թթ հակակոռուպցիոն ռազմավարության փուլին: Ամոթ է հանեք, բացարձակապես որևէ գնահատակն չի տրված համակարգային կոռուպցիային և նրա պատճառներին, ու առանց պատշաճ գնահատակին, ինչպես եք պատկերացնում ռազմավարական ծրագրի նախագիծ. Ու 2018թ ապրիլին- մայիսին ժողովորդը ուղղակի պարապ էր սկսեց ցույցեր ու բողոքի ակցիաներ անե՞լ.... Ուղղակի ապշած եմ, նման բացառիկ անհարգալից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ընդունվել է ի գիտություն Շնորհակալ ենք դիտողության համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, և դրանում, ինչպես ցանկացած ռազմավարությունում, վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, ինչպես նաև վեր են ռազմավարությամբ նախատեսված նպատակների և խնդիրների կատարմանը խոչընդոտող թերացումները: Տեղեկացնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և այլ գործընկերներին՝ նոր ռազմավարության մշակման համար նախորդ ռազմավարության վերաբերյալ մասնագիտական գնահատականներ և վերրլուծություններ ստանալու և ռազմավարության ներածական մասում դրանք ներառելու համար: Ձեր կողմից մատնանշված հարցերի, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին անդրադարձ է կատարվել կառավարության ծրագրում, իսկ տվյալ ռազմավարությամբ նշվել են կառավարության ծրագրից, ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված գործուն միջոցառումները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ, ուստի, համապատասխան առաջարկների դեպքում դրանց լրացուցիչ անդրադարձ կկատարվի:
2 Արթուր Սաքունց 22.12.2018 17:34:30 գրառումս չհանեք՝ հարգանքներով Ա.Սաքունց Ընդունվել է ի գիտություն ՀՀ արդարադատության նախարարությունը հարթակով ստացված ցանկացած առաջարկ դարձնում է քննարկման առարկա:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.01.2019 04:19:02 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է նախագծերի հանրային քննարկման անցկացումը: Սակայն, ինչպես երեւում է ՀՀ ԱՆ www.e-draft.am պաշտոնական կայքից, հանրային քննարկումները այդքան էլ լայնածավալ չեն. Այդ նախագծերին 2018 թ. հունվարի 8-ի ժամը 4:20-ի դրությամբ կողմ են քվեարկել 7 հոգի եւ եւս 7 հոգի դեմ են քվեարկել: Ամփոփաթերթում կամ միայն մեկ հոգու 2 առաջարկություն: Չնայած այն բանին, որ նախագծերը քննարկվեցին նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից 2018 թ. դեկտեմբերի 19-ին կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, այդուհանդերձ այդ ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները այդպես էլ տեղ չեն գտել ամփոփաթերթում: Ի դեպ պետք է նշենք, որ այդ միջոցառման ժամանակ ներկայացված նախագծերը տարբերվում են ՀՀ ԱՆ www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված նախագծերից: Օրինակի համար վերջինում տեղադրաված Ռազմավարության նախագծում կան 5-6 կետեր, որոնք ներառված չեն մեզ ներկայացված նածագծի տարբերակում: Այդուհանդերձ, ելնելով վերոհիշյալ հանգամանքներից, կարծում ենք, որ նախագծերը հիմնականում հավանության չեն արժանացել ՔՀԿ-ների կողմից եւ դրանք պետք է վերանայվեն թավշյա հեղափոխության արժեքներին համահունչ: Այդ տեսակետից էլ ելնելով ստորեւ ներկայացնում ենք մեր կազմակերպության կարծիքը նախագծերի վերաբերյալ եւ դրանց համապատասխան մեր առաջարկությունները: Այսպես, մեր կարծիքով նախագծում բավականին լավ են ներկայացված 2015-2018 թթ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Այդուհանդերձ, այդ մասում չկան հետեւյալ հարցերի պատասխանները. 1. 2015-2018 թթ Ռազմավարության իրականացման ընթացքում կոռուպցիայի քանի դեպք է արձանագրվել ու բացահայտվել եւ դրա համար քանի պաշտոնյա է, այդ թվում՝ բարձրաստիճան՝ պատգամավոր, նախարար եւ այլն, պատասխանատվության ենթարկվել, 2. 2018 թ. ապրիլ ամսին պետք է կազմավորված լինեին կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եւ կոռուպցիայի կանխարգելման ունիվերսալ հանձնաժողովը, սակայն դրան չեն կազմավորվել: Երբ պետք դրանք կազմակվորվեն, 3. Ինչպիսի արդյունավետությամբ է գործում ազդարարության համակարգը, ինչ խոչընդոտներ կան այդ գործում, 4. ՀՀ վարչապետին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիատը եղել է 2017 թ. հոկտեմբերին: Ինչու դրանք չեն անցկացվել սահմանված ժամկետներում՝ եռամսյակը մեկ անգամ: Այժմ գործում է արդյոք այդ խորհուրդը, թե՝ ոչ: Միաժամանակ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա են հետեւյալ բացթողումներն ու թերությունները. 1. անարդյունվետ է եղել բարձրագույն պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողվի աշխատանքը, 2. ամբողջության մեջ ոչ տեղեկատվական են պաշտոնյաների հայտարարագրերը, 3. 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով բավարար լուծում չի տրված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց են ապօրինի հարստացում և ենթակա են քրեական պատասխանատության ուղղությամբ, դրանց ժամկետը սահմանելով սոսկ 2017 թվականի հուլիսի 1-ից: Մեր կարծիքով այդ դրույթները պետք է վերաբերեին անկախության տարիներին ապօրինի հարստացած բոլոր պաշտոնյաներին, 4. արդյունավետությամբ չեն օգտագործվել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բյուջետային եւ դոնորային միջոցները եւ հաշվետվության մեջ չկա ոչ մի տեղեկություն դրանց մասին: Ելնելով վերոհիշյալից կարելի է նշել, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով չի ապահովվել դրանցով նախատեսված հիմնական նպատակները. «բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցում, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացում, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ընթացքում հանրության աջակցության ընդլայնում, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման առավել արդյունավետ և գործուն միջոցների կիրառում:»: Կարծում էինք, որ վերոհիշյալ թերությունները հաշվի կառնվեն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ներկայացված նախագծերի լրամշակման ժամանակ: Այդ տեսակետից առաջարկում ենեք. 1. ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մեջ.  Ռազմավարական ուղղություններ 2.1 մասի 13-րդ կետում նախագով նախատեսված կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնական ուղղություններին՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը, ավելացնել 4-րդը՝ կոռուպցիայի համար պատժի անխուսափելիությունը:  Ըստ այդմ էլ համապատասխան տեղում նշել կոռուպցիայի համար պատժի անխուսափելիություն սկզբունքի իրականացման գործողությունները,  Ռազմավարական ուղղություններ 2.1 մասի 17-րդ կետում նախագով նախատեսված է համագործակցության տարբեր ձեւաչափեր, սակայն չի նախատեսված համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ: Կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւորագույն գործիք է կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը: Հետեւաբար, առաջարկում ենք այդ կետում հստակ նշել նաեւ կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսությունն ու համագործակցության ամրապնդման մասին: 2. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մեջ.  2-րդ կետով նախատեսված է, որ ծրագրի վերջոմ առնվազն 5 մարմնում առկա են ռիսկերի գնահատումների հիման վրա մշակված ներքին բարեվարքության ծրագրեր եւ եւս 5 մարմիններում առկա են ներքին բարեվարքության ծրագրերի գնահատման արդյունքները: : Կարծում ենք այդ պարագայում կառավարման համակարգը ներդաշնակ չի լինի: Չեք կարծում արդյոք, որ դրանից խուսափելու նպատակով «Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում» միջոցառումը պետք է Ռազմավարության իրականացման վերջում ներդրված լինեն պետական կառավարման բոլոր մարմիններում:  6-րդ կետով նախատեսված է, որ «ՀՀ Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով պետք է նախատեսվեն հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցներ: Կարժում ենք, որ ծրագրային բյուջետավորման մեթոդանությանը համապատասխան ՀՀ պետական բյուջեում պետք է լինի հատուկ ծրագիր «Կոռուցիայի դեմ պայքարի միջոցառումներ» անվանմամբ,  13-րդ կետով նախատեսված է «Լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության ուսումնասիրություն» միջոցառումը եւ նախատեսցված է, որ Ռազմավարության գործողության վերջում սոսկ Առկա է վերլուծություն՝ Հայաստանում լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ հատկացված ժամանակը շատ երկար է եւ նպատակ ոչ հստակ: Կարծում ենք, որ առնվազն Ռազմավարության գործողության վերջում պետք է ունենանք արդեն իսկ ընդունված «Լոբբիզմի մասին» ՀՀ օրենք, ինչ նախագիծը վաղուց կա մշակված ՀՀ ԱՆ-ում:  2015-2018 թթ. Ռազմավարությամբ նախատեսված չորս թիրախային ոլորտներում փորձագետների կողմից իրականացվել են ռիսկերի գնահատումներ և դրանց հիման վրա մշակվել են ոլորտային միջոցառումների ծրագրեր՝ ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման, կրթության ոլորտներում: Անկախ փորձագիտական հանձնախմբի կողմից մշակվել են ոլորտային միջոցառումների մաչելիության և մոնիթորինգի ցուցանիշներ: Սակայն այդ ոլորտներում նախատեսված միջոցառումները ամբողջությամբ չեն իրացվել, այդ ոլորտներում առկա են կոռուպցիոն դրսեւորումները, հետեւաբար այդ միջոցառումները պետք նախատեսվեն նաեւ 2019-2022 թթ. Ռազմավարության միջոցառումների ծրագրերով:  Ավելին, 2019-2022 թթ. Ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված է միայն սոցիալական ոլորտը: Ընդ որում, ոլորտի միջոցառումների մեջ չեն ներառված գործողություններ կոռուպցիայի բարձր մակարդակով նշանավորված հաշմանդումության կարգի սահմանման համակարգում: Կարծում ենք, որ առանձին կետով պետք է միջոցառում նախատեսել նաեւ այդ համակարգի բարելավվման ուղղությամբ:  Կարծում ենք նաեւ, որ 2019-2022 թթ. Ռազմավարության միջոցառումների ծրագրում պետք է ներառել դատական ոլորտը, որում առկա կոռուպցիոն ռիսկերը էապես խոչընդոտում են թավշյա հեղափոխության արժեքների արմատավորմանն ու կոռուպցիայի դեմ իրական պայքարին:  Վերոհիշյալի առումով կարծում ենք, որ 2019-2022 թթ. Ռազմավարության միջոցառումների ծրագրում պետք է նախատեսել միջոցառում՝ ուղղված «Մասնագիտական սխալի ապահովագրության մասին» ՀՀ օրենքի մշակման եւ ընդունման ուղղությամբ, որով կսահմանվեն մասնագիտական սխալից ապահովագրության մեխանիզմները: Դրանք հատկապես կվերաբերեն դատական սխալների ու բժշկական սխալների համար մասնագիտական համայնքների կողմից տուժածների վնասի փոխհատուցմանը, ինչով կխնայվեն բյուջետային սուղ միջոցները:  Կարծում ենք նաեւ, որ 2019-2022 թթ. Ռազմավարության միջոցառումների ծրագրում պետք է ներառել միջոցառումներ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման նպատակով ՔՀԿ-ների կողմից ՀՀ պետական բյուջեի եւ ՏԻՄ-երի բյուջետային միջոցների անկախ փորձագիտական մոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հեռախոսահամարներ՝ 095 51 76 95, 010 72 53 60 Էլփոստ. movarist@yahoo.com Ընդունվել է մասնակի Շնորհակալ ենք առաջարկության համար: Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձևը և բովանդակությունը ենթակա են խմբագրման և կատարելագործման: Նախագծի ներածական հատվածն առաջարկին համահունչ խմբագրվել է և e-draft.am կայքում արդեն իսկ տեղադրված է այդ տարբերակով: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ միջոցառման ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները տեղ չեն գտել ամփոփաթերթում, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 10.10.2018 թվականի N 1146-Ն որոշմամբ սահմանվում է, որ ամփոփաթերթում ներառման ենթակա առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման եղանակով կամ գրավոր, այն է՝ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքին ուղարկելու կամ այդ մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով: Նախագծում ներառելու նպատակով ներկայացված առաջարկությունների, այդ թվում՝ ինստիտուցիոնալ համակարգին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացնում են, որ առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են և կդիտարկվեն ՀՀ կառավարության նոր ծրագրի ընդունից հետո նախագծի վերջնական լրամշակման ընթացքում:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2019 17:13:39 Ներկայացված նախագծի հեղինակները կայքում նախագիծը տեղադրելու նույն օրը կազմակերպված քննարկումների ժամանակ նշեցին, որ նախագիծը ամբողջական չէ և նրանք էլ դեռևս ավելացնելու և փոփոխելու շատ անելիքներ ունեն: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք կարճ ժամանակահատվածում կազմակերպել նոր քննարկումներ՝ ապահովելով ավելի լայն ներկայացուցչություն, քանի որ թեման այսօր առավել արդիական է, և շատ ավելի ակտիվ քննարկումներ կազմակերպելու դեպքում կունենանք առավել արդյունավետ նախագիծ, որը լիովին կտարբերվի ներկայացվածից և նախորդ ծրագրերից: Նախագծի <ներածություն> բաժնի 1-4 կետերում նշվում է, որ 2015-2018թթ միջոցառումների ծրագրով հիմնականում նախատեսվում էին գործընթացներ, որոնց արդյունքում պետք է բարձրանար հանրային վստահությունը և կարևոր է այդ արդյունքների գնահատումը: Հայտնի իրադարձությունները փաստեցին, որ հանրային վստահությունը ոչ միայն չէր բարձրացել, այլ, ընհակառակը, ապրում էր խորը ճգնաժամ: Հետևաբար, առաջարկում ենք նշված կետերում 2015-2018թթ միջոցառումների ծրագրի արդյունքները գնահատել բացասական: Առաջարկում ենք հստակեցնել և ճշգրտել նախագծի <ներածության> 5-րդ կետի 1-6 ենթակետերում ներայացված տեղեկատվությունը (կայքերի հասանելիության, արդյունավետության, թվերի, աշխատանքային խմբերի և այլնի վերաբերյալ) և դրանց վերջնական նպատակի հասանելիության մակարդակը: Կարևորելով խնդիրը` տեղեկացնում ենք, որ www.e-license.am կայքը երբեք չի գործարկվել, ՏԻՄ կայքերում ներկայացվում են տեղեկություններ, որոնք ամբողջական չեն և չեն արտացոլում ներկայացվելիքի ամբողջ պատկերը(օր.՝ չեն ներկայացվում կից փաստաթղթեր, որոնց հիմնականում հղում է կատարվում), www.e-draft.am կայքը փաստացի աշխատում է միակողմանի ռեժիմով: Առաջարկում ենք նախագծի <ներածության> 5-րդ կետի 7-12 ենթակետերում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն՝ նշված գործիքների կիրառման արդյունքում պետական մարմինների որքան աշխատողներ են պատասխանատվության ենթարկվել: Առաջարկում ենք նախագծի <ներածության> 6-րդ կետում ներկայացնել փորձագետների կողմից նշված չորս ոլորտներում իրականացված ռիսկերի գնահատումների և դրանց հիման վրա մշակված ոլորտային միջոցառումների ծրագրերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ նշելով դրանց վերջնական արդյունքները: Առաջարկում ենք նոր հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը և խնդիրները ներկայացնելիս չանդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք արդեն իրականացման փուլում են և անկախ այս ծրագրից դրանք իրականացվելու են. օրինակ՝ աշխատանքային գրքույկների թվայնացում, ոլորտային վիճակագրություն, մանկապարտեզներում հերթագրվելու համակարգի էլեկտրոնայնացում և այլն: Այս առումով պետք է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները և էկոլոգիական խնդիրները արդեն մեծ տեմպերով դուրս են մղում թղթաշրջանառությունը, ինչը վաղուց կիրառում է ՀՀ կապի բնագավառում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկը՝ դիմումները քաղաքացիներից ընդունելով միայն էլեկտրոնային ստորագրության միջոցով և, եթե սա համարենք կոռուպցիայի դեմ պայքար, ապա կշեղվենք բուն նպատակից: Առաջարկում ենք միջոցառումների ցանկից հանել Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի 15 միավորով բարելավման վերաբերյալ տողը, և այն որպես նախատեսվող միջոցառումների հնարավոր հետևանք ներկայացնել այլ բաժնում: Առաջարկում ենք Ծրագրում ներկայացված միջոցառումներով նախատեսված 4 տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների արդյունքները պետք է հստակեցվեն, իսկ վերջնական արդյունքը չպիտի համարվի առաջարկություններ ներկայացնելը կամ դրանց քննարկելը: Առաջարկում ենք ծրագրում ներառել նաև քաղաքաշինության ոլորտը, քանի որ քաղաքաշինության ոլորտին ուղղված հակակոռուպցիոն միջոցառումները ընդգրկված չեն եղել նախորդ ծրագրերում և առնվազն ՀՀ ֆինասների նախարարության կողմից հաստատվել է ոլորտում խոշոր կոռուպցիոն ռիսկերի առկայությունը և շինարարության ոլորտում գնահատվել է մինչև 30 տոկոս չհիմնավորված թանկացում: Առաջարկում ենք ՀՀ կառավարության գործունեության յուրաքանչյուր ոլորտում առանձնացնել երկուսից հինգ խնդիրներ, որոնք կհանդիսանան հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի թիրախներ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված աշխատանքների հստակ չափելի արդյունքները: Լիազոր մարմինների և քաղհասարակության տվյալ ոլորտի ներկայացուցիչ պրոֆեսիոնալները պարտավոր են ցանկացած ժամանակ հստակ ներկայացնել իրենց ոլորտի կոռուպցիոն ռիսկերը: Արդեն իսկ թիրախավորված կոռուպցիոն ռիսկերի վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները՝ ըստ ժամանակահատվածի(եռամսյակ, կիսամյակ և այլն) պետք է հստակեցվեն՝ ներկայացնելով թիրախավորված ռիսկը և դրա նվազեցված չափը: Ծրագրով նախատեսված աշխատանքների ակնկալվող արդյունքներին չհասնելու դեպքում անհրաժեշտ է նախատեսել պատասխանատուների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառում: Մոնիթորինգի միջոցով պետք է բացահայտվի, թե Ծրագրով նախատեսված աշխատանքների ակնկալվող արդյունքները որքանով են նվազեցրել կոռուպցիոն ռիսկերը: Ընդունվել է մասնակի Նախագծի մշակման գործընթացում լայն հասարակական ներգրավվածություն ապահովելու նպատակով Նախագծի նախնական տարբերակը, հանրային քննարկումներին զուգընթաց, տեղադրվել էր նաև www.e-draft.am կայքում: Ընդ որում, նախագիծը տեղադրվել է կայքում այն ակնկալիքով, որ առաջարկների արդյունքում կխմբագրվի և լրամշակված տարբերակը ևս մեկ անգամ կդրվի հանրային քննարկման: Զուգահեռաբար կիրականացվի հանրային քննարկումների շարք: Նախագծի ներածական հատվածն առաջարկին համահունչ խմբագրվել է և e-draft.am կայքում արդեն իսկ տեղադրված է այդ տարբերակով: Միաժամանակ շնորհակալ ենք ներկայացված առաջարկությունների համար և, տեղեկացնում ենք, որ Նախագծում դրանց ներառման հնարավորությունը կդիտարկվի ՀՀ կառավարության նոր ծրագրի ընդունից հետո նախագծի վերջնական լրամշակման ընթացքում:
5 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 08.01.2019 20:39:01 Գործողությունների ծրագրով նախատեսվող գործողությունները, մասնավորապես, կոռուպցիոն գործեր վարող միասնական մարմնի ստեղծումն (գործողությունների ծրագրի 51-րդ կետ) նախատեսել ոչ ուշ, քան 2020 թվականին: Ընդունվել է մասնակի Առաջարկն ընդունելի է: Մարմնի ստեղծման գործընթացը մեկնարկում է հենց 2019 թվականից: Ավելին, 2019 թվականի հունվարից արդեն իսկ մեկնարկել է ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագիր, որի շրջանակներում իրականացվում են մարմնի ստեղծման հետ կապված հետազոտություններ, վերլուծություններ և այլն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր մարմնի ստեղծումն անմիջականորեն կապված է ֆինանսական գնահատականի ներկայացման հետ՝ մարմնի ստեղծման ժամկետ նախատեսվել է 2021-2022 թվականները: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս մարմնի ստեղծման շուրջ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և, անկախ նախագծում նշված ժամկետներից, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում մարմինը հնարավորին սեղմ ժամկետներում կստեղծվի:
6 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 08.01.2019 20:39:01 Գործողությունների ծրագրով նախատեսել, որ ոչ ուշ, քան 2019 թվականին ընդլայնվեն հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկը և հայտարարագրման ենթակա լինի նաև փաստացի օգտագործվող գույքը: Ընդունվել է Նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն: Լրամշակված տարբերակը նույնպես կներկայացվի հանրային քննարկման:
7 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 08.01.2019 20:42:42 Հստակ գնահատական տալ նախորդ իշխանությունների կողմից իրականացվող ձևական հակակոռուպցիան քաղաքականությանը: Ընդունվել է մասնակի Ռազմավարության ներածությունը խմբագրվել է՝ դրանում ներառելով նախկինում իրականացված հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող գնահատականներ: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ, ինչպես ՀՀ արդարադատության նախարարությունը նախկինում դիմել և առաջարկել էր ոլորտային հասարակական կազմակերպություններին, Ձեր կողմից ևս ներկայացրած գործող հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի, ինչպես նաև ոլորտում իրականացրած հակակոռուպցիոն քայլերի կատարման ընթացքի, արդյունավետության հետ կապված հետազոտություններ, վերլուծություններ ներակայացնելու դեպքում պատրաստ ենք քննարկել դրանք նախագծի տեքստում ներառելու հարցը:
8 Անանուն Անանուն 11.01.2019 01:16:02 Սկզբունքորեն դեմ եմ նման չհիմնավորված ու ոչ սկզբունքային ռազմավարությանը, նախագծերին, քանի որ՝ տվյալ ծրագրով նախատեսվում է ներդնել մեխանիզմներ որոնք առաջին հայացքից թվում է, թե կդվժվարեցնեն կոռուպցիոն դրսեվորումները, սակայն պարզ չէ, թե դրանք ե՞րբ և ինչպի՞սի իրական արդունքների կհանգեցնեն, իսկ եթե չհասնենք ծրագրավորված արդունքի, ապա ո՞վ և ի՞նչ չափով պատասխանատվություն կկրի տյալ սխալ նախագծի կազզման, իրականացման համար։ Իմ առաջարկը. Նախ պետք է իրական, հստակ և հմնավոր գնահատական տալ տվյալ հարցի վերաբերյալ ներկայիս իրավիճակին, սահմանել նախագծով թիրախավորվող կոնկրետ նպատակները և դրանց հասնելու ժամկետները, այնուհետև դրանց իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև կոնկրետ անձանց ովքեր համաչափորեն պատասխանատվություն կկրեն տվյալ ծրագրի կազմման և հմնավորման, իրականացման համար։ Ակնհայտ է, որ կոռուպցիոն դրսեվորումների հիմնական պաճառը դա մարդու ձգտումն է իր համար առավել շահավետ գույքային, մյուսների նկատմաբ առավել շահեկան դիրքի զբաղեցումը, ուստի անհրաժեշտ է կատարել Հայաստանի Հանրապետությում առկա ամբոջ գույքի, այլ նութական արժեքների գույքագրում, անկախ դրա պատկանելությունից, ֆիքսելով դրանց պատկանելիությունը, սահմանել մեխանիզմներ դրանց պատկանելիության փոփոխման ֆիքսման համար, վերացնել կանխիկ դրամը և դրա շրջանառությունը, թողնելով միայն անկանխիկ շրջանառությունը։ Ընդունվել է ի գիտություն Նախ նշեմ, որ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձևը և բովանդակությունը ենթակա են խմբագրման և կատարելագործման: Միաժամանակ, նախագծի բովանդակային մասը կազմվել է հիմնականում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, և դրանում վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, այդ թվում՝ ռազմավարության կատարողականի թերացումները: Ընդ որում, հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելիս Հայաստանը հիմնվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ռազմավարությունների մշակման օրինակելի կանոնների վրա: Միաժամանակ, ներկայումս Հայաստանում առկա են թե անշարժ և թե շարժական գույքի ռեեստրներ: Այդուհանդերձ, Ձեր կողմից ներկայացված առաջարկությունների համատեքստում հիմնավորված առաջարկներ ներկայացնելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում դրանք լրացուցիչ քննարկելու:
9 Aleta Danghyan 14.01.2019 14:32:00 Արդյո՞ք պետությունը իր դերում է մարդու իրավունքների և ազատության երաշխավորման և գնահատման խնդրում, անգամ մարդը լինելով պետության բարձրագույն արժեք, իրականում գործիք է ի շահ պետության, և ոչ թե պետությա՛ն համար նպատակ հայ մարդկային ռեսուրսի գնահատման: Կոռուպցիայի երևույթը ծագում և զարգանում է մադու իր Պետությունից օտարված լինելու հարաբերություններում: Այսօր, ուղղակիորեն պետության կողմից գնահատված չէ մարդկային կապիտալը՝ հայ մարդը իր որակական և արժանապատիվ տեսակով: Պետության գերխնդիրը պետք է լինի իր ազգի ՝ հայ մարդուն երաշխավորելը, պաշտպանելը, գնահատելը և պահպանելը մարդկային վեարտադրողականության աճով: Արդի կյանքում մարդկային հարաբերությունները ,,կարգավորման գոծընթացում,, ուղղակիորեն վերածված են կոնսենսուալ, փոխհամաձայնեցված գործարքների: Կոռուպցիոն երևույթը պետք է արմատախիլ անել. 1. Պետական համակարգից, ինստիտուցիոնալ համակարգի ճշմարտացիորեն համապատասխան կադրային ռեսուրսների ընտրությամբ՝ մրցակցության , հավասարության սկզբունքներով, պետության գլխի և վարչապետի կոշտ ռազմավարական քաղաքականության և վերահսկման հակակոռուպցիոն պահանջով 2. Զարգացնել սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգի չափորոշիչների ՝ ազատության , արդարադատության, մրցակցության, հավասարության , վստահելիության և համերաշխության արմատացումը, գերիշխող իշխանության մենաշնորհի կանխումը 3. Արդարադատության հանդեպ վստահության ստեղծումը 4. Ազգային առողջապահական համակարգի ստեղծումը 5. Գործազրկության վերացումը: Հայ մարդու գիտակից արժանապատիվ բնույթը թույլ չի տա կոռուպցիոն երևույթ, եթե լիարժեք գնահատված և երաշխավորված է իր Պետության կողմից: Ընդունվել է Կարևորելով Ձեր կողմից բարձրացված հարցերի նշանակությունը կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ հայտնում ենք, որ նախագծում կներառվեն արժանիքահեն կադրային քաղաքականության ապահովմանն ուղղված կարգավորումներ: Միաժամանակ,ռազմավարությունն, ընդհանուր առմամբ, ուղղված է լինելու Ձեր կողմից մատնանշված արժեքների կյանքի կոչմանը:
10 Սարգիս Ավագյան 29.01.2019 20:33:07 # Նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ, չի պահպանվել քննարկման հրապարակային և ազատ մասնակցային լինելու պահանջը: Քննարկմանը հրավիրվել են միայն ,,ընտրովի,, ՀԿ-եր, այնինչ պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի քննարկամնը մասնակցեին ցանկություն ունեցող քաղհասարակություն ներկայացնող ցանկացած կազմակերպություն, ինչպես նաև մասնագետներ, գիտնականներ և այլ՝ հասարակության լայն խավեր ներկայացնող շահագրգիռ կողմեր: Դրանով շահագրգիռ բոլոր կողմերը կներգրավեին նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, որով հնարավոր կլիներ ազդել ինչպես փաստաթղթի կառուցվածքի այնպես էլ բովանդակության վրա: Փաստաթուղթը, որպես առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող իրավական փաստաթուղթ, ենթադրվում էր, որ պետք է ստեղծվեր ամիսների քննարկման աշխատանքի արդյունքում, այնինչ տպավորություն է, որ այն արվել է ափալ-թափալ, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով՝ որպեսզի հասցվի այն հրապարակել մինչև երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության վերջնաժամկետը՝ 2018թ դեկտեմբերի 31-ը, և այն էլ միայն մեկ քննարկում կազմակերպելու արդյունքում: Այդ քննարկումն էլ կատարվել է, քննարկումների պահանջի դիմաց ,,պտիչկա,, դնելու նպատակով և միայն բազմաթիվ բողոքներից հետո է երկարացվել e-draft.am-ում հանրային քննարկման վերջնաժամկետը: Պետք է վերջ դնել մեկ կամ երկու հոգով առանցքային փաստաթուղթ ստեղծելու իշխանությունների արատավոր պրակտիկային: # Փաստաթղթի կառուցվածքը ունի բազմաթիվ թերություններ: Ներկա ռազմավարությունը պետք է բավարարեր ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին, այլ նաև համահունչ լիներ Նոր հայաստանի, թավշյա հեղափոխության նպատակներին ու ոգուն: Նախագծի ռազմավարության հատվածում բացակայում են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են ծրագրի կատարման արդյունավետության ինդիկատորներին առաջադրվող պահանջները, կատարողականի նկատմամբ մոնիտորինգային ցուցանիշներին առաջարկվող պահանջները, նախատեսված միջոցառումների կամ քայլերի մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը և այլն։ Ընդ որում այդ միջոցառումների մոնիթորինգային ծրագրերը պետք է լինեն չափելի, վերագրելի, իրատեսական և ժամկետային (SMART) չափորոշիչներով: Ինչ վերաբերվում է նախագծի բովանդակությանը, կուզենայի նշել հետևյալ թերությունները. #1. Չնայած 1.1.1 բաժնում կարևորվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների գնահատումը, բայց այն ավելի շատ հիշեցնում է эпоху бравого "плямса" и марионеточного "Oдобрямса!": որտեղ գովասանքով ավելի մեծ տեղ է գրավում կատարված գործերի քանակը, քան չկատարվածներինը, անտրամաբանական թողնելով, թե այդ դեպքում ինչու եղավ թավշյա հեղափոխությունը: #2. Որևէ տեղ չի նշվել, որ առաջին անգամ է, որ կատարվող ծրագրերի նկատմամաբ հանրային վերահսկողության դերը և մասնակցային մոնիտորինգի դերը առանցքային դարձնելու նպատակով մշակվեցին մոնիթորինգի չափելի, վերագրելի, իրատեսական և ժամկետային (SMART) չափորոշիչներով ծրագրեր, #3. Բացի դա հասարակության լայն զանգվածների մասնակցային մոնիտորինգ իրականացնելու նպատակով ստեղծված էր հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ http://anti-corruption.gov.am/am/ , որը նպատակ ուներ ցանկացած քաղաքացու տեղեկացնելու հաստատված ծրագրերի կատարման ընթացքի մասին: Ամիսներ շարունակ հարթակը, նույնպես նաև Կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժինը, ինչպես նախկին կառավարության, այնպես էլ նոր կառավարության ժամանակահատվածում ահազանգել են, որ հակակոռուպցիոն ծրագրերի կատարման ընթացքը աղետալի վիճակում է, սակայն ոչ առաջին փոխվարչապետի գրասենյակը, որը պատասխանատու է ծրագրերի կատարման ընթացքի համար և ոչ էլ գերատեսչությունների պատասխանատուները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: Դրա փոխարեն, խեղաթյուրելով իրականությունը 1.1.8 կետում նշվել է, որ ,,պետական մարմինները պարբերաբար ներկայացրել են հաշվետվություններ իրենց կողմից իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ, սակայն հստակ ցուցիչների բացակայության պայմաններում այդ հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և միջոցառումների իրականացման մակարդակի պարբերական գնահատում հնարավոր չի եղել ապահովել:,, Սա բացարձակակապես չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում պետք է հատուկ նշվեր, որ հատկապես թիրախային 4 ոլորտների ծրագրերի կատարման ժամկետների մեծ մասը դա ներկա իշխանությունների ժամանակաշրջանն է եղել, երբ նոր իշխանության ներկայացուցիչների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի թե այլ պատճառներով լիակատար ձախողել են ծրագրերի կատարման ընթացքը: #4. Նույն ձևով, 1.1.6.1 կետում հպարտությամբ նշելով, որ ,, 2015 թվականի փետրվար 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշումը և Խորհրդի գործունեության արդյունքում ընդունվել են ոլորտային կարևորագույն փաստաթղթեր, այնուամենայնիվ ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ որոշումը պարտադիր է համարում խորհրդի նիստերի անցկացումը ոչ ուշ քան 3 ամիսը մեկ: Այնինչ նոր իշխանությունները, կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարելով իրենց գործունեության ամենակարևոր և հիմնական նպատակը, իրենց կառավարման 8 ամիսների ընթացքում այդպես էլ գոնե մեկ նիստ չեն անցկացրել, հնարավորություն չտալով հրապարակայնորեն գնահատելու իրավիճակը, ծրագրերի կատարման ընթացքը, նոր առաջարկություններ ներկայացնելու: Այդպիսի բան չէր կատարվել նույնիսկ փաստաթղթի ստեղծման օրից ի վեր, որը մենք համարում ենք ամենակոռումպացված ժամանակաշրջանը: #5. Արդյունքների գնահատման բաժնում բերված են տվյալներ, որոնք մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը կամ էլ դեռ կիսատ վիճակում են գտնվում, այսինքն արգելակված մնացել են այն փուլում, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ: Գուցե վախեցել են արդարադատության աշխատակիցները նշելու, որ կառավարության համապատասխան չինովնիկներից այդպես էլ ,,դաբրո,, չեն ստացել ավարտին հասցնելու սկսված գործը, որոնցից շատերը Եվրոխորհրդի մոնիտորինգային փորձագետների կողմից արժանացել են հավանության: Խոսքը վերաբերվում է 1.1.6.8,: 1.1.6.10;1.1.6.14 կետերին: #6. 1.1.6.8 կետում բերված փաստերը լիակատար խեղաթյուրել են իրականությունը: Նշված է . ,,Ռազմավարության ամենախոշոր թերությունը դրա մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունն է,,: Բացարձակապես ճիշտ չէ: Առկա է եղել թե մոնիթորինգի մեխանիզմը, և թե դրանց գնահատման ցուցանիշները: Փոխանակ ասելու և մեղադրելու համապատասխան գերատեսչություններին իրենց անգործության և ոչ կոմպետենտության համար, որի պատճառով ձախողվել եմ մի շարք ծրագրեր, հակառակը դա վերագրում են ,, հստակ ցուցիչների բացակայության,,, այն դեպքում երբ այդ մեթոդաբանությունը բազմիցս քննարկվել է հենց գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից և ընդունվել է: #7 1.1.6.9 կետում նշվում է որ ,, Ռազմավարությունը չէր հանդիսանում ճկուն փաստաթուղթ, և, փաստացի, առկա չէր պարբերաբար իրականացվող գնահատումների և վերլուծությունների արդյունքում դրանում փոփոխությունների կատարման և առավել արդիական միջոցառումների նախատեսման մեխանիզմ:,, Բայս սա ասում են այն նույն մարդիկ, որոնք հենց իրենք են մշակել նախկին ռազմավարությունը: Այսինքն, իրենք իրենց մասին են խոսում: Բրավո: #8 1.1.6.10 կետը չի համապատասխանում իրականությանը: Ոչ միայն Ռազմավարության շրջանակում նախատեսված են եղել հանրային իրազեկման ծրագրեր, այլ նաև դրանք մշակվել են և ներկայացվել են համապատասխան կառույցներին: Այլ բան է, որ պատասխանատուները թերացել են դա կատարելուց: #Ինչ վերաբերվում է նոր Ռազմավարության 1.2 ,,Նոր Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը և խնդիրները,, բաժնին , ապա ողջ այդ բաժնում, չկա ամեակարևորը՝ տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունը և դրանց չեզոքացմանն ուղղված ծրագրերի ու քայլերի առաջադրումը: Գրված է մի ամբողջ ռազմավարություն, այդպես էլ չնշելով կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման, բացահայտման կարևորությունը: Եվ սա այն դեպքում երբ նախորդ ռազմավարության սահմանում էր դրանց համապարփակ (այս բառ շատ կարևոր է) ուսումնասիրման առանձնակի կարևորությունը: Ընդ որում անկախ փորձագիտական հանձնախմբի արված բացահայտումների շնորհվ հնարավոր դարձավ այդ ռիսկերը համակարգել այնպես, որ հնարավոր լինի խոսել համապարփակ համակարգի մասին, մի բան որ չէր արված մինչ այդ երբևէ: Ռիսկերի բազմաթիվ լինելը և դրանց չեզոքացման ծրագրերի կատարման ժամանակի սղությունը հաշվի առնելով, Կոռուպսիայի դեմ պայքարի խորհրդի անդամների առաջարկով ծրագրերի մի մասն առաջարկվեց ներառել հաջորդ, այսինքն ներկա ռազմավարության մեջ: Եվ փոխանակ, օգտվելով նախորդ կատարած աշխատանքից, նոր բնագավառներ ներառվեն ու նաև շարունակվեն նախկինում ուսումնասիրված բնագավառների կիսատ մնացած ու չկատարված միջոցառումները, փոխարենը առաջարվել է միջոցառումների մի աղյուսակ, որում միայն արդարադատության ոլորտին վերաբերվող ռիսկերի և միջոցառումների մասին է խոսվում: Կարծես թե երկրում այլ ոլորտ գոյություն չունի: Կարծում եմ այս փաստաթուղթը, հատկապես նրա Միջոցառումների ծրագիր մասը հիմնովին և լիակատար վերանայման կարիք ունի, ամեն մի բնագավառի համար կոռուպցիոն ռիսկերի համակարգված ուսումնասիրման պահանջով, դրանց հաղթահարման միջոցառումների մանրակրկիտ նկարագրմամբ, ժամկետների, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներկայացմամբ: Սարգիս Ավագյան Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից 2016-2017թ գործող անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ avsargis@yahoo.com
11 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի կարծիքը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հունվարի 31-ը: Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեթոդաբանական և մեթոդական հիմքերի վրա դնելու նպատակով հակակառուպցիոն նոր ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակումը, դրա հանրային քննարկման ներկայացնելու գործելակերպը և այդ ուղղությամբ կատարված աշխատանքը միանշանակ դրական գնահատելով՝ հայտնում ենք, որ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի մի խումբ անդամներ, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ հանրային խորհուրդը սեփական նախաձեռնությամբ հասարակական փորձաքննության է ենթարկում գործող օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը, պետական ծրագրերը, ռազմավարությունները, հայեցակարգերը, դրանց նախագծերն ու փաստաթղթերը և տալիս եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն, սեփական նախաձեռնությամբ հասարակական փորձաքննության են ենթարկել հրապարակված նախագիծը: 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը մասնակից դարձած հասարակության լայն շերտեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիր են ձևակերպել անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ և իրենց վստահությունն տվել երկրի ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերին՝ գործուն և համակարգային քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Թերևս օրակարգային առաջնահերթություն ունեցող այդպիսի հարցի կարևորության գիտակցմամբ է, որ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 25-ին ԱԺՈ-006-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրով կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը համարվել է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություն: Հետևաբար, որպեսզի երկրում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային բնույթ ունենա և հակակոռուպցիոն միջոցառումներն այսուհետև ոչ թե իրադրային լուծումներ առաջարկեն, այլ երկրում խորքային բարեփոխումներ անցկացնելու հստակ և հիմնավորված քայլերի հաջորդականություն երաշխավորեն, մշակված և հանրային քննարկման ներկայացված Նախագծի վերաբերյալ վերջին շրջանում հասարակական տարբեր շրջանակների կողմից ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և տարբեր գնահատականններ հնչեցվում: Հիմնական քննարկումները ծավալվում են հենց Նախագծի մշակման գործընթացի շուրջ, ինչպես նաև Նախագծի բովանդակային կառուցվածքի և հակակոռուպցիոն մարմինների նոր ինստիտուցիոնալ համակարգի ներդրման վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կայացնելու հարցերի շուրջ: Ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ հասարակական փորձաքննության արդյունքում մշակված առաջարկությունները:
12 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 1) Հակակոռուպցիոն ռազմավարությունն առաջին հերթին պետք է համահունչ լինի ա) միջազգային փաստաթղթերով՝ այդպիսի ռազմավարություննների կազմման համար ամրագրված սկզբունքներին, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013 թվական, հոկտեմբերի 21-22) տեղ գտած սկզբունքներին, բ) բխի ՀՀ-ի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունններից և համահունչ լինի միջազգային կառույցների կողմից կազմված զեկույցներում տեղ գտած առաջարկություններից, ներառյալ՝ • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կողմից իրականացված մոնիտորինգի չորրորդ շրջափուլի արդյունքում պատրաստված զեկույց (այսուհետ՝ ՏՀԶԿ զեկույց), • Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի (GRECO) Հայաստանի գնահատման չորրորդ փուլի «Պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը» վերաբերյալ պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց, • Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր», • Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին 20 արդյունք․ Առաջնահերթությունների և շոշափելի արդյունքների վրա կենտրոնացում» փաստաթուղթ, գ) ինչպես նաև համապատասխանի ներպետական օրենսդրությամբ՝ այդպիսի ռազմավարական փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացած «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» N 42 արձանագրային որոշման պահանջներին: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք, որ Նախագծի հետագա լրամշակման աշխատանքներում առավելագույն ուշադրություն դարձնել վերոնշյալ փաստաթղթերով ամրագրված պահանջներին և առաջարկությունններին և Նախագիծը հնարավորինս համապատասխանեցնել դրանց:
13 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 2) Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013թ.հոկտեմբերի 21-22) նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածությունն իրավունքի հիմունքներ է ստեղծում և օգնում ապահովել որդեգրված ռազմավարությունների ընդունելիությունը և արդյունավետությունը: Պետական կառույցները (գործադիր, օրենսդիր և դատական) պետական և ենթա-պետական մակարդակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր սեկտորը, մեդիան, մասնագիտական հանրությունները, առևտրային և արդյունաբերական միավորումները և արհմիությունները, ակադեմիական հաստատությունները, երիտասարդական և մշակութային կազմակերպությունները կարող են ծառայել որպես կարևոր դաշնակիցներ և գործընկերներ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործում և կարող են կրճատել բարեփոխումներին ուղղված ջանքերի խոցելիությունը քաղաքական ղեկավարությունում փոփոխությունների հանդեպ: Հիշյալ հայտարարության մեջ նշվում է նաև, որ համաձայնություն պետք է ստեղծվի ռազմավարությունների ընդհանուր տեսլականի և նպատակների շուրջ: ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 1-ին կետում նույնպես նշված է, որ հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերը պետք է մշակվեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ և հիմնված լինեն կարիքների եւ ռիսկերի գնահատման վրա: Հետևաբար առաջարկում ենք Նախագիծը քննարկման առարկա դարձնել քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում և հասնել Նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ հասարակական կոնսենսուսի ձևավորմանը:
14 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 3) Նախագծում շատ քիչ տեղ է հատկացվում իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությանը: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացման, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով, անհրաժեշտ է նախատեսել և հնարավորինս ընդլայնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության դրույթների քննարկման, համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակման նպատակով օգտակար կլինեն Հանրային խորհրդի հարթակի գործառնումը, քննարկումների կազմակերպումը ՀԽ հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:
15 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 4) Անդրադառնալով հակակոռուպցիոն ռազմավարությանը՝ գտնում ենք, որ ռազմավարության մեջ, առաջին հերթին, պետք է տալ «կոռուպցիա» հասկացության սահմանումը՝ հաշվի առնելով, որ ներպետական օրենսդրությամբ սահմանում տրված չէ: Նախկինում՝ 2003 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով» տրվել էր «կոռուպցիա» հասկացության սահմանումը:
16 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 5) Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ռազմավարությանը կից ներկայացված միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումները կառուցվածքային, ոճական և բովանդակային մի շարք թերությունններ ունեն, որոնք պետք է շտկվեն: Կան միջոցառումներ, որտեղ անհրաժեշտ է հստակ տարանջատել միջոցառումը ակնկալվող արդյունքից կամ վերստուգիչ ցուցանիշից, օրինակ՝ 9-րդ միջոցառման մեջ ակնկալվող արդյունքն ու վերստուգիչ ցուցանիշը նույնացված են, կան միջոցառումներ, որտեղ հստակեցման կարիք ունեն միջոցառման քանակական և որակական արդյունքային ցուցանիշները, օրինակ՝ 12-րդ միջոցառմամբ նախատեսվում է փուլային եղանակով քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացում, բայց չի նախատեսվել, թե տարեկան կտրվածքով քանի տոկոս աշխատավարձերի բարձրացում է սպասվում, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու հիշյալ միջոցառման վերստուգիչ ցուցանիշը, ինչպես նաև կան միջոցառումներ, որոնց դեպքում հստակեցված չեն պատասխանատու մարմինները, կամ էլ որպես միջոցառման կատարման համար պատասխանատու մարմին է հիշատակվում հասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ), սակայն պարզ չէ, թե ի՞նչ չափանիշ հաշվի առնելով են որպես պատասխանատու մամին նշում հասարակական կազմակերպությունններին, երբ, օրինակ, միջոցառումների ծրագրի մոնիթորինգի բաժնի միջոցառումներում որպես պատասխանատու մարմին հասարակական կազմակերպությունններին չեն հիշատակել: Բացի այդ՝ առաջարկում ենք Նախագիծը լրամշակման փուլ անցնելուց հետո ենթարկել լեզվաոճական փորձաքննության:
17 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 6) Հստակ չէ նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը: Դրանց իրականացման ժամկետները սահմանվում են տարիներով (2019, 2020, 2021, 2022): Թերևս ավելի ճիշտ կլիներ, նաև մոնիթորինգի և գնահատման առումներով՝ ավելի նախընտրելի ու հստակ՝ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնել ըստ եռամսյակների:
18 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 7) Նախագծի բովանդակային մասում թերևս բավարար ուշադրության չի դարձվել նաև «Մոնիթորիգի համակարգ» բաժնին, և մեր գնահատմամբ նախատեսված 2 միջոցառումները չեն կարող հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունման պարագայում մոնիթորիգի իրականացման արդյունավետ մեխանիզմներ երաշխավորել: Ըստ Կուալա Լումպուրի հայտարարության՝ մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունների անբաժանելի մասն են և գնահատման տարրերն ու տվյալների հավաքման համակարգերը պետք է ներառվեն ռազմավարությունների մեջ հենց նախագծման փուլում: Ուստի, անհրաժեշտ է Նախագծի լրամշակման փուլում վերանայել ռազմավարության մոնիթորինգի և գնահատման համակարգը և այնպիսի միջոցառումներ նախատեսել, որոնք թույլ կտան հստակ չափելու ռազմավարության իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը և թիրախային նպատակների նվաճումները:
19 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 8) Նախագծի շուրջ ծավալվող հանրային քննարկումների օրակարգային կարևորագույն հարցերից է համարվում հակակոռուպցիոն մարմինների նոր ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կայացնելու հարցը: Վերջինի պատասխանը թերևս պետք է տրվի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարության ծրագրով: Սակայն, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում հատուկ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ գործող ռազմավարության նախագծի միջոցառումների ծրագրի 7-րդ կետով նախատեսված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում և բնականոն գործունեության ապահովում, իսկ 51-րդ կետով նախատեսված է Կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները գործող մեկ մարմնում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու և վերջինիս վերապահելու հարցի դիտարկում: Այսինքն, ռազմավարության նախագծի վերոնշյալի վերլուծությունից պարզ է դառնում, որ չի նախատեսվում ստեղծել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախնական քննության և օպերատիվ-հետախուզական գործառույթներով և լիազորություններով: Մինչդեռ, ընտրությունների արդյունքներով ՀՀ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել այդպիսի մարմին ունենալու անհրաժեշտության մասին : Հարկ է նշել, որ Հայաստանում մինչ օրս գործել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդելը, որն իրեն չի արդարացրել, ինչը փաստվում է երկրում տիրած կոռուպցիայի դեմ պայքարի բարձր մակարդակով, իսկ նոր ռազմավարությամբ նախատեսված մոդելն արմատական փոփոխություններ չի նախատեսում սույն հարցում։ Հետևաբար, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնացված միասնական մարմին ունենալու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով:
20 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 9) Առաջարկում ենք ստեղծել կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ: Հակակոռուպցիոն դատարան ասելով հասկանում ենք դատարան, դատավոր կամ դատարանի մասնագիտացված կազմ, որը մասնագիտացված է կոռուպցիոն գործերում։ Ներկայումս շուրջ 20 երկրներում գործում են հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։
21 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 10) Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հասարակական-քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է համարվում նաև երկրում անցումային արդարադատության իրականացումը, ինչի մասին, բազմաթիվ անգամներ, ամենատարբեր հարթակներից անդրադարձներ են եղել, իսկ որպես անցումային արդարադատության շրջանակներում իրականացվող առաջնահերթ միջոցառում, շեշտադրվել է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների վերականգնումը: Այդ առնչությամբ հայտնում ենք, որ չնայած Նախագծի միջոցառումների ծրագրի 49-50-րդ կետերով նախատեսված են հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների վերականգմանն ուղղված միջոցառումներ, այնուամենայնիվ գտնում ենք, որ նշյալ միջոցառումներն անհրաժեշտ է խմբագրել՝ ներառելով այնպիսի միջոցառումներ, որոնք կզարգացնեն ՀՀ-ում ինտիտուցիոնալ կարողություների զարգացումը, այլ երկների հետ երկկողմ իրավապայմանագրային դաշտը և իրավական փոխօգնության ինստիտուտը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ կկատարվեն՝ ակտիվների ռեպատրիացիայի կառուցակարգերի ներդրման նպատակով։
22 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 11) Նախագծի միջոցառումների 28-րդ կետով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որը գրեթե նույնությամբ կրկնում է ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» N 1307-Լ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված միջոցառմանը, այն տարբերությամբ, որ հիշյալ ծրագրով նախատեսվում է իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյանի ներդնում: Սակայն, նշյալ փաստաթղթով նախատեսվում է միմիայն գրանցամատյանի ստեղծում և գործարկում, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում , այլ ոչ թե՝ պարտականություն՝ բացահայտելու իրական սեփականատերերին: Նշյալ ինստիտուտի լիակատար ներդրումը կհանդիսանա բիզնեսի և քաղաքականության սերտաճման, մենաշնորհների, գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարի գործիք։ Վերոգրյալի մասին անդրադարձ կա կատարված հետևյալ փաստաթղթերում. • Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որում նշված է, որ կողմերը պարտավորվում են համագործակցել հետևյալ ուղղություններով` կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ միտված իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկատվության բացահայտմանը՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի 2003 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիայով, Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) և ՏՀԶԿ-ի առաջարկություններով, • ՏՀԶԿ-ի զեկույցի 20-րդ առաջարկության 7-րդ կետով առաջարկվում է ապահովել աստիճանական և արդյունավետ իրական սեփականատերերի բացահայտում, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանել իրավաբանական անձանց կողմից իրական սեփականատերերի չբացահայտման համար: • «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին՝ 20 արդյունք» փաստաթղթում, որում կարևորվում է հատկապես իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային գրանցամատյանի վարումը։ Այդ նպատակով առաջարկվում է հիմնել իրական սեփականատերերի ռեեստր, որտեղ բոլոր իրավաբանական անձինք պարտավորված կլինեն գրանցվելու և բացահայտելու իրենց իրական սեփականատերերին, ոչ թե ուղղակի գրանցամատյանի ստեղծում և գործարկում, քանի որ նշյալն արդեն իսկ նախատեսվում է իրականացնել միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող իրավաբանական անձանց դեպքում՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) շրջանակներում:
23 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 12) Նախագծով առանձին բաժին է նախատեսվել «Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն» վերնագրմամբ, որում ներառվել են թվով 8 միջոցառումներ, սակայն այդ բաժնից դուրս են մնացել երկրի եռաստիճան կրթական համակարգում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելուն ուղղված միջոցառումներ, ինչը բխում է նաև ՏՀԶԿ զեկույցի 2-րդ առաջարկության 4-րդ կետից: Այդ առնչությամբ գտնում ենք, որ հասարակության շրջանում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության վերաբերմունք ձևավորելու գործում զգալի նշանակություն ունի սերունդների հակակոռուպցիոն դաստիարակության հարցը, որի լուծման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է վերցնեն երկրի եռաստիճան կրթական համակարգի դերակատարները: Հետևաբար, առաջարկում ենք վերանայել Նախագծով հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող միջոցառումները՝ նախատեսելով կրթական եռաստիճան համակարգում հակակոռուպցիոն կրթության ներդրմանն ուղղված միջոցառումներ:
24 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 13) Առաջարկում ենք բարելավել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության համակարգը: Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգով, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված ներկայումս մշակվում է նոր կարգ: Այդ կապակցությամբ առաջարկվում է նոր մշակվող կարգում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում ներդնել հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առավել ճկուն, արդիականացված համակարգ և մեթոդաբանություն՝ հիմքում ունենալով պետության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման առաջնահերթությունները և վերջին տարիների օրենսդրական բարեփոխումների արդյունքները: Անհրաժեշտ է նաև ներդնել հակակոռուպցիոն փորձագետների ակրեդիտացման համակարգ, ինչպիսին գործում է, օրինակ, Ռուսաստանում և վերապատրաստել հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց:
25 Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 14) Հողարկավորությունների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և ոչ բարեխիղճ աշխատանքի դրսևորումները ունեն ավանդական բնույթ և հիմնականում կապված են թաղման բյուրոյի աշխատանքի և գերեզմանոցային տարածք հատկացնելու հետ: Սակայն այս ոլորտը, ըստ էության, դուրս է պետության ուշադրությունից, չնայած նրան, որ առկա է լուրջ հասարակական դժգոհություն: Այդ առնչությամբ գտնում ենք, որ Նախագծով անհրաժեշտ է միջոցառումներ նախատեսել, որոնց շրջանակներում կստեղծվեն էլեկտրոնային համակարգեր, որտեղ քարտեզագրված կլինեն նոր գերեզմանատեղի տրամադրման համար նախատեսված ազատ տրամադրվող հողատարածքները: