Add to favourites

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

                                                                ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N995-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը: Ծրագրով սահմանվել են համապատասխան իրավական ակտերի մոտարկման վերջնաժամկետներ:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական  միությանն անդամակցելուց հետո սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրությունը մոտարկվում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, որի արդյունքում հնարավոր են որոշակի անհամապատասխանություններ Եվրամիության օրենսդրության հետ:

Ծրագրով սահմանվել են համապատասխան իրավական ակտերի մոտարկման վերջնաժամկետներ, սակայն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները իրականացվում են Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N  995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունմամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրությունը մոտարկել՝ ելնելով Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:

 

                                                                       Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

                                                                               Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  • Discussed

    05.12.2018 - 20.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7304

Print