Add to favourites

Under development

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

 

1. Անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման նպատակն է պարզեցնել  համապատասխան բնագավառներում բիզնես ծավալող տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև տվյալ բնագավառ նոր տնտեսվարողների մուտքը դյուրին դարձնելը և դաշտում առողջ մրցակցություն ապահովելը։

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ներկայումս գործող օրենքով «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները համարվում են ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, որոնց հաշվառումը իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

Գործող օրենքով «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեության տեսակների հաշվառման նպատակով սահմանված են պետական տուրքի գումարի վճարման պարտադիր պայմաններ:

Վերը նշված երկու պարտադիր պայմանները (ծանուցումը և տուրքի վճարումը) որոշակի առումով արգելակում են տվյալ բնագավառներում գործունեության ծավալումը և ոլորտի զարգացումը։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Իրավական ակտի ընդունման նպատակն է պարզեցնել  համապատասխան բնագավառներում բիզնես ծավալող տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև տվյալ բնագավառ նոր տնտեսվարողների մուտքը դյուրին դարձնելը և դաշտում ազատ տնտեսական մրցակցություն ապահովելը։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում ուժը կորցրած են ճանաչվում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակների որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ լինելը:

 

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:

 

5. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, օրենսդրական վերոնշյալ փոփոխություններն հնարավոր է իրականացնել միայն օրենքի նախագծի մշակման և ընդունման եղանակով։

 

  • Discussed

    04.12.2018 - 19.12.2018

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6742

Print