Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի

№ 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու մասին» № 1282-Ն որոշման` 2018 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրներին հասանելիք գումարը կազմում է 155 770 000 (հարյուր հիսունհինգ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

Հաշվարկը կցվում է, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը 2018 թվականի նոյեմբերի 27-ի № 1/08/1511-18 գրությամբ ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով 08.01.01 «03. Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալը և հավելվածով ներկայացված հաշվարկները՝ անհրաժեշտություն է առաջացել մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել ևս 150 770 000 (հարյուր հիսուն միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):

Միաժամանակ հայտնում եմ, որ որ դեռևս չեն ավարտվել մի շարք միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ շախմատի մինչև 16 տարեկանների օլիմպիադան (24.11-03.12.2018 թ., ք. Կոնյա, Թուրքիա), լողի մեծահասակների աշխարհի առաջնությունը (7-11.12.2018 թ., ք. Հանգզոու, Չինաստան) և թաեքվոնդոյի մինչև 14 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունը (27.11-03.12.2018 թ., ք. Մարինա, Իսպանիա):

Նշված մրցաշարերում մրցանակակիր մարզիկներ ունենալու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդությունը բոլոր ծրագրերով խնայված գումարները հետ կփոխանցի պետական բյուջե:

  • Discussed

    03.12.2018 - 19.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6380

Print