Add to favourites

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏՆԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի  նիստ N50 արձանագրային որոշման Հավելված 2-ով հաստատված «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ»-ի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների իրացմամբ:

Նշենք նաև, որ օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ ազգերի կազմակերպության «Օրակարգ 2030-ի» Կայուն զարգացման նպատակների իրականացման և տեղայնացման միջոցառման պահանջներից:

Սույն օրենքի փոփոխության նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելու, ինչպես նաև հանրային քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկությունների հանգամանքով:  Կանոնակարգման անհրաժեշտություն ունի բնակչության առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված սոցիալական գովազդների զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով բնակչությանը տեղեկատվության տրամադրման հարցերը, որը կբերի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը, կնպաստի հոգեկան առողջության բարելավմանը, ինչպես նաև տրավմատիզմի նվազեցմանը: Ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը: Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել առողջ ապրելակերպի արմատավորման ուղղությամբ` սոցիալական բնույթի հոլովակներով անհրաժեշտ տեղեկատվությունը բնակչության լայն զանգվածներին հասցնելու համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) կողմից հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ են սահմանվել բնակչության (հանրային) առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումը: Դրանք պահանջում են համակարգված և համապարփակ գործողություններ` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, հիվանդացության և մահացության ու դրանցով պայմանավորված  տնտեսական բեռի նվազեցմանը:

Ներկայում, ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25%-ը: Մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար պատասխանատու հիվանդությունների (սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ, մահվան արտաքին պատճառներ, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններ) զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ: Առողջ ապրելակերպի ձևավորումը կարևորագույն առողջապահական կարողություն է, որի ուղղությամբ զգալի և բազմոլորտ գործողություններ են անհրաժեշտ:

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված են ոչ վարակիչ հիվանդությունները և  կազմում են գրանցվող բոլոր մահերի մոտ 80%-ը (սիրտ-անոթային համակարգի հիվանդություների հետևանքով` 48%, չարորակ նորագոյացություների` 20,6%, շաքարային դիաբետի` 4,8%,  վնասվածքների, թունավորումների և արտաքին պատճառների` 4.7% և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների հետևանքով` 3,6%):

Հիվանդացության, ինչպես նաև նշված հիվանդություններից առաջացած վաղաժամ  մահերի զգալի մասը հնարավոր է կանխել առողջ կենսակերպի համար համապատասխան նպաստավոր շրջանակներ ապահովելու միջոցով: Վիճակագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության բնակչության 15 տարեկան և բարձր տարիքային խմբում առավել տարածված են հետևյալ ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը` 27,9%, գերքաշություն` 47,7%, ֆիզիկական թերակտիվությունը` 21,3%, ալկոհոլի չարաշահում 5,9%:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքում կատարվող լրացումը հնարավորություն է տալու օժանդակելու  առողջ ապրելակերպի ձևավորմանը ուղղված միջոցառումների իրականացմանը և, ամենակարևորը, հասարակության լայն զանգվածների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջության համար վտանգավոր հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող  անձանց թվաքանակի նվազեցում և առողջ կենսակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏՆԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Գովազդի մասին» հայաստնաի հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏՆԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  • Discussed

    02.12.2018 - 17.12.2018

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4261

Print