Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023  թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ի կատարումն  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի:

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է (ուժի մեջ է մտել 22.12.2015թ.), որում ամրագրված նոր դրույթները հնարավորություն են տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս՝ կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով:

Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրականացման համար հիմք է հանդիսացել 2010 թվականի փետրվարի 11-ի «Գենդերային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N5 արձանագրային որոշումը:

Հայեցակարգով առաջադրված նպատակների իրականացման և ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման ապահովման գործում կարևոր նշանակություն ունեցան 2011 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից N19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N23 արձանագրային որոշմամբ  հավանության արժանացած «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ազգային ծրագիրը»: Դրանք ուղղված են եղել.

·                        կանանց և տղամարդ­կանց իրավահավասա­րու­թյան մշտադիտարկ­ման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանը,

·                        կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանը,

·                        կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը,

·                        կրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների շրջանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը,

·                        սեռի հատկանիշով  պայմանավորված  խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանը,

·                        ընտանիքում  բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, տարբեր ոլորտների մասնագետների որա­կավորման, նրանց՝ ընտանեկան բռնության վերաբերյալ գիտե­լիքների հաղորդմանը,

·                        բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը,

·                        պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը և այլն:

Ծրագրային այս փուլի համար առկա հիմնական խնդիրներն են.

·                        օրենսդրության և պետական քաղաքականության մեջ սեռի հատկանիշով  պայմանավորված  բաղադրիչի բացակայությունը,  

·                        արդարադատության և իրավական բողոքարկման մեխանիզմների ոչ բավարար հասանելիությունը,

·                        կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի անարդյունավետությունը,

·                        հասարակությունում դեռևս պահպանվող կարծրատիպերը,

·                        ընտանիքում  բռնության կանխարգելման մեխանիզմների բացակայությունը,

·                        քաղաքական և հանրային կյանքում կանանց ոչ բավարար մասնակցությունը,

·                        կանանց ոչ բավարար տնտեսական կարողությունները,

·                        մշտադիտարկման (մոնիտորինգի) միասնական մոտեցումների բացակայությունը:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի շրջանակներում կարևորվել են 6 գերակա ուղղություններ.

1. Սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված  խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում:

2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:

4.  Սեռի հատկանիշով  պայմանավորված  խտրականության կանխարգելում:

5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

6. Ընտանիքում  բռնության  երևույթի կանխարգելում և դրա դեմ պայքար:

Նախագծի շրջանակներում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 14-ի N 02/14.4/17798-16 հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին 

1.

    Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն   չկա:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2018 թվականի նոյեմբերի 27-ին, ինչպես նաև 2018 թվականի նոյեմբերի 28-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ 

Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթ

Սույն տիտղոսաթերթը պարունակում է տեղեկատվություն ներկայացվող նախագծի/ գույքագրման նպատակներով ռազմավարական փաստաթղթի/ վերաբերյալ համաձայն ------ հրահանգի հավելված 1.1 

1. Անվանումը

«Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ»

2. Մշակող մարմինը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3. Նոր կամ վերանայում

ü  Նոր               

Վերանայում                

4. Մշակման հիմքերը

4.1 Նոր և վերանայում

Համառոտ նկարագիր

Հիմքերը՝

 

1. Կառավարության ծրագիր

ü 

2. ՀԶՌԾ

 

3. Երարաժամկետ բարեփոխումների ծրագիր

                   

4․Այլ բարձր մակարդակի ռազմավարական փաստաթուղթ

/ նշել անվանումը այստեղ/

5. ՀՀ օրենք

/ նշել անվանումը այստեղ/

6. ՀՀ կառավարության որոշում

/Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի /

7. Միջազգային պարտավորություն

/ նշել անվանումը այստեղ/

8. Այլ

/ նշել անվանումը այստեղ/

Լրացուցիչ մեկնաբանություններ

4.2 Վերանայում /լրացուցիչ տեղեկատվություն/

Վերնայավող փաստաթղթի անվանումը՝

 

Վերջին երեք տարիներին վերանայվող ռազմավարության հաշվետվություն հրապարակվել է

Այո      

Ոչ    

 

Վերանայվող փաստաթղթի վերջին հաշվետվության հրապարակման ամսաթիվը՝

 

Վերնայվող փաստաթղթի հաշվետվությունը ներկայացվում է ռազմավարական փաստաթղթի հետ միասին

 

 

5. Ժամկետը

3 տարի     

ü  5 տարի    

5 և ավելի  

 

 

6. Ազդեցությունը պետական ծախսերի վրա

ü  Այո     

Ոչ                

6.1 Ազդեցությունը մշակվող ՄԺԾԾ վրա

ü  Այո     

Ոչ                

6.2 Ընդհանուր ավելացում

Այո               

ü  Ոչ       

6.3 Ազդեցությունը ոլորտային սահմանաքանակների վրա

Այո     

ü  Ոչ       

6.4 Ազդեցությունը բյուջետային ծրագրերի վրա

ü  Այո     

Ոչ                

6.4.1 Նոր բյուջետային ծրագիր

Այո               

ü  Ոչ       

6.5 Ազդեցության արժեքային գնահատականը

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար առանց ռազմավարական փաստաթղթի մլն դրամ

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար ռազմավարական փաստաթղթի ընդունման դեպքում մլն դրամ

7. Պետական ծախսերի ուսումնասիրություն

ü  Այո     

Ոչ                

7.1 Ծախսերի ուսումնասիրության ժամանակահատվածը

ü  Վերջին 3 տարին   

3 և ավելի տարի    

8. Պահանջում է օրենսդրական փոփոխություն / բացի բյուջետային ծախսերին վերաբերող/

Այո     

ü  Ոչ       

8. 1 ՌԱԳ

ü  Այո     

Ոչ                

9. Ներառված ոլորտների ֆունկցիոնալ կոդերը կամ բյուջետային ծրագրերի կոդերը

 

10. Նպատակներ

Բարձր մակարդակի նպատակներ             

ü  Միջին մակարդակի նպատակներ           

10.1 Բարձր մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.2 Միջին մակարդակի նպատակներ

Ծառայում է բարձր մակարդակի իրագործմանը

ü 

Բարձր մակարդակի նպատակ սահմանված չէ

 

10.2.1 Բարձր մակարդակի նպատակների հետ կապը

Բարձր մակարդակի նպատակներ              

Միջին մակարդակի նպատակներ           

1.           ապահովել սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնումը:

 

 

2.ապահովել կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

 

1.         ապահովել առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնումը:

 

 

4. ապահովել սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության կանխարգելումը, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

 

5. ապահովել կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործումը:

 

 

6. ապահովել ընտանեկան բռնության  երևույթի կանխարգելումը:

 

10.3 Միջին մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11. Հանրային քննարկումներ

ü  Այո                

Ոչ                    

11.1 Նախագիծը

հրապարակվել է կայքում

ü  Այո                

Ոչ                    

11.2 Հրապարակման ամսաթիվը

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2018 թվականի նոյեմբերի 27-ին:

11.3 Կազմակերպվել է քննարկում

Մեկ                

ü  Մեկից ավելի       

11.4 Ստացված առաջարկությունների քանակը

Մինչև 5          

ü  5-ից ավելի          

11.5 Ստացված առաջարկների հիման վրա բովանդակային փոփոխություն կատարվել է

ü  Այո                

Ոչ                    

                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    28.11.2018 - 13.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2191

Print