Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին

ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 158-Ա որոշմամբ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 64 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին, վարձավճարները որպես Հայաստանի Հանրապետության կողմից  կատարվող կամավոր գույքային ներդրում կատարելու պայմանով:

             ՀՀ կառավարության 26.12.2002թ. թիվ 2139-Ա որոշմամբ ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղամասում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օհանյանի «Ավան» կրթահամալիր» ՍՊ ընկերությանը, վարձակալության գումարները թողնելով ընկերությանը` որպես ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցություն: 

2018 թվականի ՀՀ  պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում ամրագրված է դրույթ, որի համաձայն պետական սեփականություն հանդիսացող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, առանց սահմանափակման թողնվում են հիմնադրամների տնօրինությանը, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, այդ գումարներն արտահայտելով տվյալ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես այդ հիմնադրամների կողմից պետական բյուջե մուծված նույն չափերի վարձակալական վճարների ստացում:

 ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1717-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայությամբ է կատարվելու փոխանցումը: 

  • Discussed

    27.11.2018 - 12.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Lease of state property

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6704

Print