Add to favourites

Under development

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ավելի քան 70 համայնքներ գրավոր ներկայացրել են օրենքի կիրակման ընթացքում առաջացած հետևյալ հիմնական խումբ խնդիրները՝

  • համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկահոլայինխմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տրամադրման նպատակով՝ վաճառքի կամ իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում տոնավաճառներ կամ փառատոններ կազմակերպելու կամ մասնակցելու թույլտվության համար տեղական տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
  • համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.

Ընթացիկ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ անհրաժեշտ է լուծել համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար տեղական վճարի սահմանման ընթացքում առաջացող խնդիրները:

Համայնքների կողմից ներկայացվել են նաև առաջարկություններ՝ օրենքում կատարելու լրացում, կանոնակարգելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման վճար սահմանելու գործընթացը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև համայնքների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, վճար սահմանելու անհրաժեշտությամբ :

  

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել հետևյալ տեղական տուրքերի սահմանումը՝

  • համայնքի վարչական տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
  • համայնքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
  • համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և ալկահոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.
  • համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
  • Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել համայնքի տարածքում տոնավաճառ (վերնիսաժ) և (կամ) փառատոն կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար տեղական վճարի սահմանումը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար նոր տեղական վճարի տեսակ:

 

  1. Նախագծի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի լուծելու օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրները:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև կատարելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, տեղական նոր վճար սահմանելու համայնքների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

  • Discussed

    23.11.2018 - 09.12.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1545

Print