Add to favourites

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

<<Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրում (տաքսամոտորային փոխադրում)` թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորների և ուղեբեռների  պատվերով (անկախ պատվերի ձևից) վճարովի փոխադրման գործունեություն:>>: 

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

<<2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն ՝

1) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված սակաչափիչով (տաքսոմետրով) կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերով,

2) տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվությամբ.

3) գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությունը:>>:

  1. 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-ին մաս՝

<<2.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները կարող են կահավորված լինել կազմակերպության պատկերանիշով (լոգոտիպով) կամ ավտոմոբիլի տանիքին«ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով, որի դեպքում  թափքի կողային մասում  պետք է առկա լինի շախմատաձև դեղին և սև տարբերանշան, ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությունը:>>:

  1. 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

<<5.30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է փոխադրումներում ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց:>>:

 

 Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի

  1. 5-րդ մասի 3-րդ պարբերությունում <<տաքսոմետրի>> բառը փոխարինել <<սակաչափիչի (տաքսոմետրի)>> բառերով:
  2. 8-րդ մասից հետո լրացնել նոր 9-րդ, 10-րդ և 11-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

<<9. Պատվերներ (էլեկտրոնային հարթակներով, հեռախոսով, ռադիոկապով և այլ միջոցներով) ձևակերպող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր ենպատվերները փոխանցել միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպմանլիցենզիա ունեցող  կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց:

  1. Էլեկտրոնային հարթակներով պատվեր ձևակերպող և փոխանցող կազմակերպությունները պարտավոր են մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար լիցենզիա ունեցող ֆիզիկական անձանց պատվերների փոխանցումն իրականացնել օրական ոչ ավել քան չորս ժամը:
  2. Լիազոր մարմինը էլեկտրոնային հարթակներով պատվերներ ձևակերպող կազմակերպություններին առցանց տրամադրում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակով լիցենզավորման տվյալների բազայից օգտվելու հնարավորություն, իսկ էլեկտրոնային հարթակներով պատվերներ ձևակերպող կազմակերպությունները վերահսկողություն իրականացնող մարմնին առցանց տրամադրում են իրենց տվյալների բազայից օգտվելու հնարավորություն՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:>>:

 

Հոդված 4. 24-րդ հոդվածի 2-րդ մասում <<, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով>> բառերը հանել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 11-րդ կետում և 10-րդ մասի «տարեկան» բառից առաջ լրացնել «ամսական կամ» բառերը.
  2. 10-րդ մասից հետո լրացնել նոր 11-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

<<11.Լիազոր մարմինը 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված լիցենզիայի կասեցման վերաբերյալ եռօրյա ժամկետում ծանուցում է լիցենզավորված անձին:>>:

 

          Հոդված 2. Օրենքի  37-րդ հոդվածի`

  1. 1-ին մասը լրացնել նոր 8.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

<<8.1) մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիայի պետական տուրքի հերթական վճարմանը հաջորդող երեք ամիս անընդմեջ տուրքը չվճարելու դեպքում:>>:

  1. 7-րդ մասի <<և 7-րդ>> բառերը փոխարինել <<, 7-րդ և 10-րդ>> բառերով:
  2. 13-րդ մասից հետո լրացնել նոր 14-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

<<14.Լիազոր մարմինը պետական տուրքը երեք ամիս չվճարելու դեպքում, դրա դադարեցման վերաբերյալ ծանուցում է լիցենզավորված անձին:>>:

 

  Հոդված 3. Անցումային դրույթ

  1. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիայի պետական տուրքը հերթական վճարումից հետո երեք ամիս անընդմեջ չվճարելու դեպքում լիցենզիայի դադարեցման դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ և 15.6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<

- մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման

համար` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով

15.6. Ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի

մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների

կազմակերպման համար

 

Երևան քաղաքում՝ ամսական

բազային տուրքի 9,5-ապատիկի չափով

Մարզերում՝ ամսական

բազային տուրքի 5,6-ապատիկի չափով

Սահմանամերձ բնակավայրերում՝ ամսական

բազային տուրքի 1,4-ապատիկի չափով

Էլեկտրոնային հարթակներով պատվերների ընդունմամբ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար

 

Երևան քաղաքում՝ ամսական

բազային տուրքի 4,7-ապատիկի չափով

Մարզերում՝ ամսական

բազային տուրքի 2,8-ապատիկի չափով

Սահմանամերձ բնակավայրերում՝ ամսական

բազային տուրքի 0,7-ապատիկի չափով

 

 

Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի գործունեության վայրի:

 

 

Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր մարզերում  (այդ թվում` Երևան քաղաքում) կամ տարբեր մարզերի (այդ թվում` Երևան քաղաքի) միջև մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է սույն հոդվածի 15.6-րդ մասով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափերից առավելագույնը:

 

 

 

       

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները:

 

Հոդված 3. 34-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ և 15.6-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի հերթական վճարումը կատարվում է ոչ ուշ քան համապատասխանաբար հաջորդ հերթական տարվա կամ ամսվա առաջին օրը:>>:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  137.2–րդ հոդվածի.

  1. 1. 9-րդ մասի 2-ից 4-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

<<Առանց սակաչափիչի, կամ առանց ստուգաչափված սակաչափիչի  (տաքսոմետրի), կամ անսարք սակաչափիչով, կամ առանց համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերի կիրառման մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց համապատասխան ծրագրային հավելվածներով էլեկտրոնային սարքերի կիրառմամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումների պատվերներ ձևակերպելն ու փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 Առանց տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվության կամ գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով կահավորված ավտոտրանսպորտային միջոցները առանց թափքի կողային մասում առկա  ուղևորափոխադրման նվազագույն արժեքի (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագնի, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվության մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Պատվերներ (էլեկտրոնային հարթակներով, հեռախոսով, ռադիոկապով և այլ միջոցներով) ձևակերպող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզիա չունեցող կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց պատվերներ փոխանցելը, ինչպես նաև պատվերների ձևակերպման համապատասխան ծրագրերով աշխատելու դեպքում լիազոր մարմնին տվյալների բազայից առցանց օգտվելու հնարավորություն չտրամադրելը կամ բազայի թերի տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար  լիցենզիա ունեցող ֆիզիկական անձանց Էլեկտրոնային հարթակներով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կողմից չորս ժամից ավելի պատվերների փոխանցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար  լիցենզիա ունեցող ֆիզիկական անձանց կողմից օրական չորս ժամից ավելի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից փոխադրումներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց չներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:>>:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    22.11.2018 - 08.12.2018

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9345

Print

Suggestions

Yervand Manvelyan

05.12.2018

Es nuynpes unem himnakan ashxatanq ev vcharum em harkers. Taxi varum em miayn kiraki orerin. Es dem em ays naxagcin qani vor ayn xtrakan verabermunq e parunakum im u shurjorya grafikov hertapoxov ashxatox varordnerin nuyn druyqov harkelu mej

Ներսեհ Ղարաջյան

04.12.2018

Գաղտնիք չէ; որ օնլայն տաքսի քշողների 80% ից ավելին ունեն իրանց հիմնական գործը; որտեղ իրանք ստանում են իրանց հիմնական եկամուտը ու դրա համար արդեն հարկեր են վճարում ; իսկ տաքսի վարելով հոգում են առօրեա մանր_մունր ծախսերը։ Բայց հաշվի առնելով ; որ նրանք տաքսի են վարում իրենց ազատ ժամանակի կամ հանգստի հաշվին ; չեն կարող այնքան գումար վաստակել որ նման տուրք վճարեն։ Մարդ կա ամսվա մեջ մենակ կիրակի օրերինա տաքսի վարում այսինքն ամսվա մեջ 3_4 օր հիմա ոնց էտ մարդը 9500 դր վճարի։ կարծում եմ ;որ ամսական մինչեւ 100000 դր եկամուտ ստացողները չպետքե հարկվեն; քանի որ այդ գումարի զգալի մասը ծախսվումա մեքենայի վառելիքի եւ ընթացիք վերանորոգման ծախսերի վրա; իսկ մնացածով հազիվ թե կարելիե հոգալ կենցաղաին որոշ ծախսերի մասին։

Davtyan Alisa

02.12.2018

Տարօրինակ է․․․ հայտարարվել էր, որ մասնավոր տաքսու վարորդները չեն հարկվելու, իսկ նախագծում ասվում է, որ "հենց էլ" հարկվելու են ու Երևանի համար գումարը 9500 դրամ է լինելու: Կարծում եմ, որ նախարարության կողմից մշակված այս նախագիծը պետք է համապատասխանեցվի ավելի բարձր մակարդակով արված հայտարարություններին։

See more