Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ  լրացում կատարելու  մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

    Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է: 

 

  • Discussed

    21.11.2018 - 07.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6705

Print

Suggestions

Karen Zakharyan

29.11.2018

Սահանում գտնվող մեքենաների սեփականատերին միտումնավոր ստել են նշելով ժամկետ,ինչ է այդ մարդիկ պայմանավորվել են իրար հետ ,որ օրենք խախտեն՞ ,առաջարկում եմ ոլորտի պատասխանատուին առաջարկելիս մեքենաները(զապչաստ) սարքելը,ղեկը փոխելը այլևս չառաջարկել քանի որ դա սեփականության դեմ ոտնձգություն է,պարտադրանք ,սահմանում գտնվող մեքենաները թույլ տալ ներկրել աջ ղեկով քանի որ մարդկանց մեկ բան են ցույց տվել այլ բան ընդունում, ի վերջո գրում եմ որպես ինժեներ ,ղեկի փոփոխություն չի կարող պատշաճ կատարել և դա նախատեսված չէ մեքենա արտադրող ֆիրմաների կողմից դա լուսամփոփ չե

Արամ Դավթյան

28.11.2018

Հարգելիներս իսկ ստիպել ղեկը փոխել և 500$ մինչև 1400$ գումարը անձանց համար չի ռաջացնում լրացուցիչ ֆինանսական միջոցների պարտավորություն և հակասում ՀՀ օրենքի պահանջին

Ռաֆայել Մարտիրոսյան

27.11.2018

Իմ կարծիքով այդ 6 ամիսը քիչ է, գոնե մի 10 ամիս պիտի լինի, այսինքն նրա համար եմ ասում, որ արհեստավորներին չեն շտապեցնի, մարդիկ հանգիստ, , առանց վռազելու իրենց գործը նորմալ կանեն, բայց նորից պնդում եմ իմ այն կարծիքը, որ այս պահին ինչքան գնած մեքենա կա թողեք աջով ներմուծեն, նոր դրանից հետո ով ուզում է ղեկը փոխելու պայմանով ներմուծի, թող ներմուծի, ինչ խնդիր, էլ չեն ընկնի վրացիների դռները

See more