ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2018 թվականի________-ի N__

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

 

        Համաձայն <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի և 9-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում 2007 թվականի հունվարի 1-ին հաշվառված, 1996թ արտադրության, USIA72GWH596 մակնիշի մոտորանավակը (սկզբնական արժեքը՝ 12,875,000.00 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 8,325,000.00 ՀՀ դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռից և հանձնման-ընդունման ակտով հանձնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

   2.Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարներին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

       3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    21.11.2018 - 07.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6513

Print

Suggestions

Andranik Daniel

24.11.2018

Որեէ ռեալ հիմնավորում ներկայացված չէ:

See more