Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴՐԵ ՎԱՀԵԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ԱՆԴՐԵ ՎԱՀԵԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրե Վահեի Զոհրաբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Անդրե Վահեի Զոհրաբյանին, որը հանդես է գալու Հայաստանի բասկետբոլի մինչև 20 և 18 տարեկանների  հավաքական թիմի կազմում։ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Անդրե Վահեի Զոհրաբյանին մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը։ 

Անդրե Վահեի Զոհրաբյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

  • Discussed

    20.11.2018 - 10.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6268

Print

Suggestions

Andranik Daniel

24.11.2018

Հիմնավորման մեջ նշված է <Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող> արտահայտությունը, սակայն որևէ նշում չկա, թե այդ ինչ հաջողությունների մասին է խոսքը: Ավելի նպատակահարմար կլինի, որպեսզի նշվի, թե ինչ նվաճումներ ունի տվյալ քաղաքացին և նրա մասնակցությամբ մեր հավաքական այդ ինչ նվաճումների կհասնի, ինչը չի կարող անել առանց այդ քաղաքացու:

See more