Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է վերանայել  հիվանդանոցային բժշկական օգնության մի շարք  պարտադիր պահանջներ և պայմաններ, հստակեցնել` այն համապատասխանեցնելով ժամանակակից բժշկությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով և մասնագիտական բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում:

  • Discussed

    13.11.2018 - 30.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9116

Print

Suggestions

Սարգիս Ավագյան

22.11.2018

Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ): Որոշման 14 կետը սահմանում է. ,, Բոլոր բուժհիմնարկների համար, գործունեության լիցենզիա ստանալու համար ՀՀՇՆ-ն (ՍՆիՊ- Санитарные нормы и правила)-ը սահմանում է նորմեր, որոնք վերաբերվում են ինչպես բուժհաստատության տարբեր ենթակառուցվածքներին, այնպես էլ 1) հիվանդասենյակներին, 2) առողջության առաջնային պահպանման կենտրոնների հիվանդների ընդուման սենյակներին, 3) դիահերձարանների դիակների պահպանման սենյակներին և սառնարանային համակարգերին ինչպես նաև հիվանդների մատչելիությունն ապահովող մի շարք ենթակառույցներին: Նույն 14 կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ անհրաժեշտ է իրականացնել ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակում (տեղայնացում); ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի մշակում:: Նույն 14 կետի 7-րդ ենթակետը սահմանում է, որ անհրաժեշտ է իրականացնել ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի և ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին համապատասխան: Այս առումով որևէ քայլ չի կատարված, այլ ընդհակառակը գրված է անորոշ մի նախադասություն՝ ,, Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք,,: Օրինակ առաջարկվում է. «12.1.ԴԵՆՍԻՏՈՄԵՏՐԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ 1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ դենսիտոմետրի համար Իսկ այդ ,, Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվները,, այսօր ուղղակի բացակայում են: Հղումը կատարվում է բացակայող նորմատիվներին: Սա ամենակոպիտ կոռուպցիոն ռիսկի դրսևորում է: Զարմանալի է, որ այսպիսի փաստաթուղթը հայտնվել է e-draft.am կայքում, անցնելով մի շարք գործընթացներ:

Սարգիս Ավագյան

22.11.2018

Առաջարկվում է որոշման հավելված N 1-ի 1.44-րդ և հավելված N 2-ի 91-րդ կետերի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ 1) Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ 2) Օդափոխության համակարգ Անընդունելի է, որ Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը կամ Օդափոխության համակարգ համարեն բժշկական սարքավորում կամ գործիք !!!

Աննա Հարությունյան

14.11.2018

!!!

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: