Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխությունը պայամանվորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 133–Ն որոշման հավելված 6-ի 28-րդ կետով: Առաջարկվող փոփոխության միջոցով նախատեսվում է կարգավորել ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ուսուցմամբ անվճար տեղերի հատկացումը և ընդունելությունը:
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը: Սակայն բուհերին ատենախոսության թեմա հաստատելու իրավունքը տալիս է ԲՈԿ-ը: Ստեղծված իրավիճակում բուհը իրականացնում է ասպիրանտական ընդունելություն, բայց փաստացի ի վիճակի չէ իրականացնել հետազոտական գործունեություն (չունի գիտական ղեկավար նշանակելու փաստացի հնարավորություն):
Առաջարկվող փոփոխության նպատակն է պարտադիր պահանջ սահմանել ասպիրանտական տեղերի հատկացման համար: Փոփոխությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման հավելվածի պահանջներին համաձայն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության և գիտության նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունումը նախատեսում է կարգավորել ասպիրանտուրայի ընդունելությունը համապատասխան տարվա ժամանակահատվածի զորակոչը կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում և սահմանել հստակ չափանիշներ ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ: Ինչպես նաև ասպիրանտը ուսման ընթացքում հնարավորություն կունենա իրականացնել հետազոտական գործունեություն տվյալ ուսումնական հաստատությունում:

 

 

Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  • Discussed

    13.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7583

Print

Suggestions

Ալբերտ Հայրապետյան

13.11.2018

կարծում եմ, որ համատեղությամբ աշխատող պրոֆեսիոնալները նույնպես կարող են ըստ պատշաճի ղեկավարել ասպիրանտներ և լինել դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու, ուստի գտնում եմ որ « որոնց համար տվյալ հաստատությունը հիմնական աշխատավայր է» է բառերը ավելորդ խոչընդոտներ են ստեղծելու բուհերի համար։ Առաջարկում եմ նախագծից հանել նշյալ բառերը։ Շնորհակալություն։

See more