Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշում

 

                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N           -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ   է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 317-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապե­տության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրա­մադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համա­պա­տասխան` 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, 2015 թվա­կանի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, 2016 թվա­կանի մարտի 1-ից մինչև 2016 դեկտեմբերի 31-ն և 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակա­հատվածում տրամադրված վարկերի տոկո­սադրույքների համար»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    21.03.2017 - 05.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8346

Print