Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ)  հետագա կատարելագործմամբ և հստակեցմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Թեև Կանոնների կիրառման ընթացքում, ինչպես մատակարար ընկերության, այնպես էլ սպառողների կողմից որևէ լուրջ խնդիրներ կամ անճշտություններ չեն արձանագրվել, այնուհանդերձ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իրականացնում է Կանոնների լրամշակման հետևողական գործընթաց։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Կանոնների լրամշակման արդյունքում.

ա. Ճշգրտվել է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչների խափանման դեպքերում սպառված բնական գազի վերահաշվարկման կարգը.

բ. Սահմանվել է դրույթ, որի համաձայն՝ այն դեպքերում, երբ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել և բաժանորդը չի համաձայնվում վճարել վերահաշվարկված բնական գազի համար, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը.

գ. Բաժանորդի սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարը պարտավորեցվել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն։ Բացի այդ, մատակարարը պարտավորեցվել է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաալիքով 2 անգամ բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին.

դ. Հստակեցվել է մատակարարի կողմից բաժանորդին տույժ վճարելու կարգը, համաձայն որի մատակարարը պարտավորեցվել է բաժանորդին վճարել տույժ կանոններով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար.

ե. Մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ կհստակեցվեն մատակարար-բաժանորդ հարաբերությունները։

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

  • Discussed

    08.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7116

Print