Add to favourites

Under development

<<Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով:  Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի  զարգացնել և հզորացնել  հատուկ պահպանվող տարածքները թև՛ բնության պահպանության, թև՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ  նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի՝

  • վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով անհետացմանեզրինգտնվողընձառյուծի մասին առավել լայն լուսաբանմանը․
  • հասարակության իրազեկման բարձրացմանը։

 

 

 

 

 

  • Discussed

    08.11.2018 - 23.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7311

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

17.11.2018

Նախագծից պարզ չէ, թե արդյոք նախատեսված միջոցառումների համար որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկվոմ է պետական բյուջեն, եթե այո, ապա կարծում եմ նախագիծը պետք է համապատասխանեցնել 05.10.2017 <45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> N 42 որոշմանը:

See more