Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Աստղիկ Գրիգորյան 06.11.2018 15:47:11 Վարչարարության տեսակետից ավելի նպատակահարմար չէր լինի և ընդհանրապես հարկատուի համար էլ հարկվող եկամուտը նվազեցնել որոշակի գումարում օրինակ 60000-70000 ՀՀ դրամ նոր հարկել? շատերի համար դժվար կլինի վճարել հետո սպասել մի քանի ամիս նոր այդ գումարը հետ ստանալ գումարած բյուրոկրատական քաշքշուկը Առաջարկությունը չի ընդունվել: Նախագծով նախատեսված հարկային արտոնությունը ենթադրում է, որ ծրագրի շրջանակներում երեխայի խնամք իրականացնող դայակներն իրենց ստացած եկամտի մասով այլևս չեն ունենալու հարկային պարտավորություն: Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջե գանձված գումարների hետ վերադարձին, ապա նախագծով սահմանվող դրույթը վերաբերում է միայն մինչև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու ուժի մեջ մտնելն այդ անձանց կողմից վճարված հարկերին:
2 Նենսի Գևորգիան 17.11.2018 19:26:42 Նախագծով հետապնդվող նպատակն անհասկանալի է։ Հիմնավորված չէ որոշակի աշխատանք իրականացնող անձանց նման հարկային արտոնությունների տրամադրումը։ Պարզ չէ,թե ինչու 110հազ դրամ ամսական աշխատավարձ ստացող ցանկացած այլ աշխատողի աշխատավարձը ենթակա է հարկման, իսկ դայակինը ոչ։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ համապատասխան ծրագրի շրջանակներում պետությունը ըստ էության քիչ է վճարում։ Եվ ինչ? Պետությունը քիչ է վճարում նաև նույն աշխատավարձի սանդղակում գտնվող հազարավոր պետական ծառայողների եվս` հարկելով վերջիններիս աշխատավարձը:Պետությունը վճարում է 50%, եվ չեմ կարծում որ հիմնավորումն արդարացված է: Այնուամենայնիվ, եթե նպատակը 55հազ պակաս չվճարելն է, ապա կարծում համապատասխան կարգում "ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձը" բառերը կարելի է փոխարինել "ոչ պակաս, քան 55հազ դրամը` հարկումից հետո" բառերով: Նման կարգավորման դեպքում ըստ էության 50%-ի հարկման բեռը եվս կընկնի պետության վրա եվ աջակցության փաստացի չափը ավել կլինի 50%-ից, բայց գոնե մյուս կեսի մասով կհարկվի ընդհանուր կարգով: Չի ընդունվել, քանի որ ծրագրի շրջանակներում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձին տրամադրվող աջակցությունը` նրա և դայակի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրում նշված գումարի 50%-ի չափով (ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 55000 դրամը), ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` արդեն իսկ համարվում է նվազեցվող եկամուտ, այսինքն` հարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է ծրագրում ընդգրկված անձանց երեխայի խնամքն իրականացնող դայակների ստացած եկամտից գոյացող հարկային պարտավորություններին, ապա ակնհայտ է, որ իրականում մեծամասամբ այդ բեռն ընկնում է ծրագրի շահառուների վրա: Վերջիններս հիմնականում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ ունեն երեք և ավելի երեխա կամ ունեն հաշմանդամություն ունեցող երեխա կամ էլ նրանց միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում ՀՀ-ում ձևավորված միջին ամսական աշխատավարձի չափը: Հարկ է նշել նաև, որ Նախագծով առաջարկվող հարկային արտոնության սահմանման հիմնական պատճառներից է ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների բավականին սուղ լինելը, ինչով էլ պայմանավորված՝ հնարավոր չէ ծրագրի շրջանակներում դայակներից հարկվող եկամտային հարկի բեռը ևս դնել պետության վրա:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: