Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ։

  • Discussed

    05.11.2018 - 20.11.2018

  • Type

    Law

  • Area

    Nature protection, Financial, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8693

Print

Suggestions

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Պետք է նշել, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանքները մեծամասամբ կատարվում են հենց շահադիտական դրդումներով: Նման պարագայում, երբ շահադիտական դրդումները նախատեսվում են որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք գրեթե բացառվում են դեպքերը, երբ արարքը հնարավոր կլինի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար առաջարկում եմ սույն հանցակազմի ծանրացնող հանգամանքների շարքից հանել հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը:

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը, իսկ հանցակցության առավել վտանգավոր ձևը, այն է՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը, նախատեսված չէ: Առաջարկում եմ, հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով:

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը տասը տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին:

See more